Քաղաքականություն

Ղազախստանը ողջունում է խաղաղության պայմանագրի կնքմանը ուղղված Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ քայլերը

1 րոպեի ընթերցում

Ղազախստանը ողջունում է խաղաղության պայմանագրի կնքմանը ուղղված Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ քայլերը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղազախստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ քայլերը ՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների մասնակցությամբ նիստին այս մասին ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Այսօրվա հանդիպումը կոչված է նոր լիցք հաղորդել ԱՊՀ աշխատանքին աշխարհաքաղաքական անկայունության և արագորեն փոփոխվող միջազգային իրադրության պայմաններում: Ղազախստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի փոխադարձ քայլերը ՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը։ Մենք նաև գոհունակությամբ ենք նշում Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում միջպետական սահմանների առանձին հատվածների իրավական ձևակերպման ավարտի էական առաջընթացը»,- նշել է Տոկաևը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում