Հոկտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

09 հոկտեմբեր,  2024            

 

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին Մատենադարանում հոկտեմբերի 9-12-ը տեղի կունենա «Հիշողության կերպարանքները» 13-րդ միջազգային ամենամյա գիտագործնական սեմինար։ Այն թվով 13-րդն է և անցկացվում է «Ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրի ներքո։ Սեմինարին մասնակցում են շուրջ 15 երկրից ավելի քան 40 վերականգնողներ, հեղինակավոր գրադարանների, արխիվների և թանգարանների ղեկավարներ։ Բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և «Արարատ Բանկ» ԲԲԸ խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը։ Սեմինարի շրջանակում հոկտեմբերի 11-ին ժամը՝ 18։00-ին Մատենադարանում կբացվի ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության լաբորատորիա։ Նույն օրը, ժամը 18։30-ին, տեղի կունենա «Մատենադարանի ճառագող առաքելությունը» նոր ցուցադրությունը, որին ներկայացվելու են տարբեր թանգարանների վերականգնված ցուցանմուշներ։ 

Ժամը 11:00-ին «Սինոփսիս Արմենիա» ընկերության շքասրահում /Արշակունյաց 41/ տեղի կունենա փոխըմբռնման հուշագրի ստորագրում՝ ՀՀ հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում STEP.ai գիտության և տեխնոլոգիայի կրթական ծրագրի ներդրման վերաբերյալ։ Հուշագիրը կստորագրեն ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը և ՏՀՏԳ միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։ Միջոցառման ընթացքում նախատեսված են նաև STEP.ai արհեստական բանականություն ծրագրի առաջին դասընթացն ավարտած ավագ դպրոցների աշակերտների ավարտական նախագծերի ցուցադրություն և վկայականների հանձնման արարողություն։ ՀՀ ԿԳՄՍՆ

Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ Էն զբոսաշրջության մարքեթինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանի, փառատոնի կազմակերպիչ, «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնի կազմակերպիչ, «Սքայբոլ» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանի ասուլիսը։ Թեմա. Հայաստանի արկածային տուրիզմի հնարավորությունները. հոկտեմբերի 12-16-ը անցկացվելու է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը։  

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 11:30-ին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում կմեկնարկի «Հայագիտության արդի խնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը՝ նվիրված ԵՊՀ պատմության ֆակուլտետի հիմնադրման 105-ամյակին։ Գիտաժողովին զեկուցումներով հանդես կգան շուրջ 100 մասնակիցներ ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա առաջատար գիտահետազոտական հաստատություններից։ 

 

Մշակույթ

Ժամը 11:00-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում կկայանա Հեքիաթագիտական 14-րդ միջազգային երկօրյա գիտաժողովի բացման արարողությունը: Ողջույնի խոսքեր՝ Հովհ.Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյան, Հովհ. Թումանյանի թանգարանի հեքիաթագիտության բաժնի ղեկավար Ալվարդ Ջիվանյան, ջազ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյան: Հիմնական զեկուցողներ՝ բրիտանացի ճանապարհորդ, գրող Նիքոլաս Ջաբեր, Օլսթերի (Հյուսիսային Իռլանդիա) համալսարան Մաքսիմ Ֆոմին, ԵՊՀ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ Թամար Հայրապետյան:

Ժամը 14:00-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանի «Կոնտրապունկտ» բանաստեղծությունների ժողովածուի քննարկումը:

Ժամը 18:30-ին Հայաստանի ազգային պատկերասրահում (մուտքը Արամի փողոցից) կկայանա Հենրիկ Սիրավյանի 95-ամյա և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին նվիրված «Սիրավյանի Փարաջանովը» ցուցահանդեսի բացումը։ 

Ժամը 18:30-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Առաջինը՝ Նոյից հետո» խորագրով միջոցառում՝ նվիրված Արարատյան վերելքի 195-ամյակին: 1829 թվականի սեպտեմբերի 27-ին Խաչատուր Աբովյանը և Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը համաշխարհային լեռնագնացության պատմության մեջ առաջինը գրավեցին Արարատի գագաթը: Այս վերելքից հետո սկիզբ դրվեց հայ լեռնագնացության պատմությանը: 

Ժամը 18:30-ին «Մոսկվա» կինոթատրոնում /Աբովյան 18/ Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը անցկացնում է Ճապոնական ֆիլմերի 18-րդ փառատոնը, որի բացումը տեղի կունենա ժամը 18։30-ին։ Փառատոնը կմեկնարկի Ջո Օդագիրիի «Մի մակույկավարի պատմություն» ֆիլմի ցուցադրությամբ, որն ուղեկցվում է հայ կոմպոզիտոր և դաշնակահար Տիգրան Համասյանի երաժշտությամբ։ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանություն: 

 

 

 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում