Քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը երկկողմ հանդիպում կունենան BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը երկկողմ հանդիպում կունենան BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կազանում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպում կունենան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ վարչապետի հետ ունեցած երկկողմ հանդիպման ժամանակ։ 

«Սպասում եմ ձեզ Կազանում՝ BRICS-ի գագաթնաժողովին։ Հուսով եմ, որ դա կլինի և՛ օգտակար, և՛ հետաքրքիր։ Մենք նաև երկկողմ հանդիպում կանցկացնենք, ինչպես նաև հնարավորություն կլինի զրուցել մի քանի տասնյակ պետությունների բազմաթիվ գործընկերների հետ, որոնք ծրագրում են մասնակցել այդ աշխատանքներին»,- ասել է ՌԴ նախագահը։

 

 

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում