Տնտեսություն

Տարեվերջին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կարող է հասնել ռեկորդային 14-16 մլրդ դոլարի․ Վլադիմիր Պուտին

1 րոպեի ընթերցում

Տարեվերջին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կարող է հասնել ռեկորդային 14-16 մլրդ դոլարի․ Վլադիմիր Պուտին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԴ նախագահը խոսել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Կրեմլում տեղի ունեցած հանդիպման ընթացքում։ 

«Անցյալ տարի առևտրաշրջանառությունը կազմել է 7,4 միլիարդ դոլար, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճել է 2,5 անգամ՝ գերազանցելով 8,3 միլիարդ դոլարը»,- հավելել է ՌԴ նախագահը։

Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ եթե այս տեմպերը շարունակվեն, ապա տարեվերջին ապրանքաշրջանառությունը կարող է հասնել ռեկորդային 14-16 մլրդ դոլարի։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում