Ամերիկյան ինդեքսները նվազել են - 07/10/24

1 րոպեի ընթերցում

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ֆոնդային բորսաների հոկտեմբերի 7-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.94%-ով և կազմել 41954.24 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.96%-ով և կազմել 5695.94 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.18%-ով և կազմել 17923.90 կետ:

Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:

S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:

NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:

Հայերեն English Русский

Վարչապետը հանդիպում է ունեցել ֆրանսահայերի խմբի հետ

ՀՀ նախագահն ու Իրանի դեսպանն ընդգծել են երկկողմ գործընկերության և համագործակցության ընդլայնման կարևորությունը

Գվատեմալայում ավտոբուսն ընկել է գետը. զոհվել է ավելի քան 30 մարդ

Ռումինիայի նախագահը հրաժարական կտա փետրվարի 12-ին

Նախատեսվում է ստեղծել Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ. կայացել է ԱԺ խորհրդի նիստը

Ես ծանրամարտում դեռևս խոսք ունեմ ասելու. Սիմոն Մարտիրոսյան

Քննարկվել է «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում անցկացվեց ԳՊՀ հիմնադիր ռեկտոր Հրանտ Հակոբյանին նվիրված հուշ-ցերեկույթ

Վերապատրաստվում են ֆիզկուլտուրայի ուսուցիչները` դպրոցներին տրամադրված հեծանիվների շահագործման և պահպանության նպատակով

Մարտիրոսյանը և Սարգսյանը կես միավոր են զիջում «Al-Beruniy» մրցաշարի առաջատարին