Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ ժամում «Հեզբոլլահ»-ի ավելի քան 120 օբյեկտների են հարվածել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մեկ ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի հարավում գտնվող ավելի քան 120 օբյեկտների։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Իսրայելի ռազմաօդային ուժերի X-ի միկրոբլոգում տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հարվածների թիրախում են եղել «Ռադվան» հատուկ նշանակության ջոկատի, հրթիռային ուժերի, հետախուզական վարչության օբյեկտները։
Ըստ հաղորդագրության՝ գործողությունը շարունակությունն է մի շարք հարվածների, որոնց նպատակն է թուլացնել «Հեզբոլլահ»-ի հրամանատարական, վերահսկման և կրակային կարողությունները և օգնել իսրայելական ցամաքային ուժերին՝ հասնելու իրենց օպերատիվ նպատակներին։
תוך שעה: במטס אווירי רחב 100 מטוסי חיל-האוויר תקפו יותר מ-120 מטרות טרור של חיזבאללה בדרום לבנון
— Israeli Air Force (@IAFsite) October 7, 2024
מטוסי חיל-האוויר השלימו היום מטס אווירי רחב היקף בדרום לבנון. בהכוונה מודיעינית מדויקת של אגף המודיעין ובהובלת פיקוד הצפון ואגף המבצעים, 100 מטוסי קרב תקפו במשך שעה, יותר מ-120 מטרות… pic.twitter.com/DDTKk0OSSC