Հոկտեմբերի 8-ի միջոցառումների անոնս

7 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

08 հոկտեմբեր,  2024            

 

Պետական կառույցներ

Ժամը 08:40-ին Հանրապետության հրապարակից կմեկնեն Ծաղկաձոր, որտեղ ժամը 11:00-ին «Արարատ ռեզորթ» հյուրանոցում կկայանա երկօրյա դասընթաց՝ «Ատելության խոսքի դեմ պայքարում եվրոպական չափանիշները» թեմայով: Ողջույնի և բացման խոսք՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանե: Դասընթացը կազմակերպվել է «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» և «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» տեղական ծրագրերի շրջանակներում։ Վերադարձ Երևան՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 18:00-ին: Լիլիթ Վերդյան: 

 

Ժամը 10:00-ին Կոնգրես հյուրանոցում կանցկացվի Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի (Mediterranean Network of Regulatory Authorities MNRA) 23-րդ տարեկան համաժողովը, որին կմասնակցեն հարթակին անդամակցող 23 պետությունների ներկայացուցիչներ։ Բացման ելույթներ՝ Ալբանիայի Աուդիովիզուալ կազմակերպության նախագահ Արմելա Կրասնիքի, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյան: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակին անդամակցում է 2021-ից, իսկ 2022-ին՝ ընտրվել է հարթակի փոխնախագահող երկիր։ Համաժողովի ընթացքում կքննարկվեն կարգավորող մարմինների աշխատանքներում արհեստական բանականության գործիքակազմի օգտագործման հնարավորությունները, թվային հարթակների կառավարման սկզբունքները և դրանց կիրառումը, թվային ռադիոյի ներկան և ապագան, ինչպես նաև մեդիագրագիտության հետ կապված խնդիրներ: 

 

Ժամը 11:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «Գրական ուղղությունները և դպրոցները համաշխարհային դասական գրականության և ազգային գրականությունների համատեքստում (վաղ կլասիցիզմից մինչ 20-րդ դարի 20-ական թվականներ). տիպաբանությունը, ընդհանրություններն ու առանձնահատկությունները» միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն հոկտեմբերի 9-ին և 10-ին՝ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում (Սուրբ Գրիգոր Լուսավորչի 15, 3-րդ հարկ)։ ՀՀ ԳԱԱ 

 

Ժամը 15:00-ին Գյումրիի Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում (Աբովյան 232, առաջին հարկ) կկայանա «Արմենպրես»-ի «Դարի վավերագրություն» խորագրով ցուցադրության բացումը։ Ցուցադրությունը, որը կգործի մինչև հոկտեմբերի 18-ը, հնարավորություն կտա ևս մեկ անգամ վերհիշելու Հայաստանում 20-րդ դարի ընթացքում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները՝ սպորտային և մշակութային նվաճումներից մինչև քաղաքական կարևորագույն զարգացումներ, համաշխարհային մեծության դեմքերի այցելություններ, պատմամշակութային հուշարձանների վերակառուցումից մինչև գիտություն ու ավելին։ Հրավիրյալների թվում են՝ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, Ազգային ժողովի՝ մարզից ընտրված պատգամավորներ: 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի կունենա միջազգային ամենահեղինակավոր CMC համաժողովի բացման պաշտոնական արարողությունը։ Ողջույնի խոսքով հանդես կգան՝ Կառավարման խորհրդատվական ինստիտուտների միջազգային խորհուրդի (ICMCI) նախագահ, բիզնես խորհրդատու Ռոբերտ Բոդենսթեյին, ներկայացուցիչ USAID-ի գրասենյակից, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (EBRD) Զառա Օհանյան, GIZ-PSDTVET նախագծի համակարգող Սվենյա Վեյրաուչ, IMC Armenia նախագահ Նաիրա Մարգարյան: Սիրանուշ Գյուրջինյան 094 35 47 34:

 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 09:15-ին ԵՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճում (Աբովյան 52) տեղի կունենա «Փոխակերպվող տնտեսություն. թվային տեխնոլոգիա, տարածական անհամամասնություններ և կյանքի որակ» խորագրով միջազգային գիտաժողովի բացման արարողությունը՝ նվիրված ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին /հոկտեմբերի 8-10-ը/: Բացման խոսքերով հանդես կգան ՀՀ կենտրոնական բանկի տնօրեն Մարտին Գալստյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, Տարածաշրջանային գիտության միջազգային ասոցիացիայի նախագահ Վեսթլանդը, «Բիբլոս բանկ Արմենիա» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը, Նիդերլանդների բաց համալսարանի պրոֆեսոր Պիտեր Նայկամպը և Ազորեի համալսարանի պրոֆեսոր Թոմաս Պոնսե Դենտինոն։ 

Մշակույթ

Ժամը 14:00-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ, «Լեռնային Ղարաբաղ» թերթի խմբագիր Մաքսիմ Հովհաննիսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ:

Ժամը 19:00-ին «ԴԱՐԱՆ» գրախանութում (Իսահակյան 16ա) «Անտարես» հրատարակչությունը հրավիրում է հանդիեպելու վրացի գրող Իվա Փեզուաշվիլիի հետ և մասնակցելու նրա «Բունկեր» գրքի շնորհանդեսին։ Իվա Փեզուաշվիլիի «Բունկեր» վեպը սագա է Սիմոնյան ընտանիքի մասին, որն Արցախյան պատերազմի ժամանակ փախչում է Թբիլիսի: 24 ժամվա ընթացքում զարգացող պատմությունը կոնֆլիկտների, դրամաների ու մարտահրավերների մի կծիկ է, որի մեջ միանգամից հայտնվում է ամբողջ ընտանիքը: Թարգմանությունը վրացերենից՝ Անի Աստատուրյանի։ Խմբագիր Արքմենիկ Նիկողոսյան։ Roza Grigoryan

Սպորտ

Ժամը ժամը 13։00-ից մինչև 18:00-ն ՀՀ շախմատի ակադեմիայում (Շենգավիթ վարչական շրջան, Շևչենկոյի փ., 34 շենք) առցանց եղանակով կմեկնարկի դատապարտյալների շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու են 51 երկրների ազատազրկված անձանց 116 թիմեր: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն: (099) 60 50 99, (060) 37 37 80: 

 

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս