Քաղաքականություն

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԳԴՀ նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության ու տարածաշրջանային անվտանգային իրավիճակի հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԳԴՀ նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության ու տարածաշրջանային անվտանգային իրավիճակի հարցեր

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, ԱԽ քարտուղարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և վստահություն հայտնել, որ Կլաուդիա Բուշը կնպաստի Հայաստան-Գերմանիա երկկողմ բազմոլորտ հարաբերությունների զարգացմանը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության հեռանկարներին և քննարկել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում