Աշխարհ

Թեոդոսիայում տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել նավթաբազայում հրդեհի պատճառով

1 րոպեի ընթերցում

Թեոդոսիայում տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել նավթաբազայում հրդեհի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղրիմի Թեոդոսիա քաղաքի նավթաբազայում բռնկված հրդեհի պատճառով մունիցիպալ բնույթի տեխնածին արտակարգ իրավիճակի ռեժիմ է մտցվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում հայտնել է քաղաքի վարչակազմի ղեկավար Իգոր Տկաչենկոն։

Նրա խոսքով՝ մարդկանց և տրանսպորտի մուտքն արտակարգ իրավիճակի վայր սահմանափակ է։

Մեկ այլ գրառման մեջ Տկաչենկոն նշել է, որ Թեոդոսիա-Վլադիսլավովկա հատվածում մերձքաղաքային գնացքների երթևեկությունը դադարեցվել է տեխնիկական պատճառներով։

Ավտոմոբիլային ճանապարհների որոշակի հատվածներում երթևեկությունն իրականացվում է շրջանցմամբ։

Նավթաբազայում հրդեհը բռնկվել է հոկտեմբերի 7-ի առավոտյան։ Զոհեր և վիրավորներ չկան։ Հրդեհի պատճառների մասին պաշտոնապես չի հաղորդվել։ Ըստ որոշ ԶԼՄ-ների՝ հրդեհի պատճառ կարող էր դառնալ ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում