Երևան

Նորագյուղ թաղամասի վերակառուցման նախագծի ամփոփ հայեցակարգ-կոնցեպտն արդեն պատրաստ է

2 րոպեի ընթերցում

Նորագյուղ թաղամասի վերակառուցման նախագծի ամփոփ հայեցակարգ-կոնցեպտն արդեն պատրաստ է

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորագյուղ թաղամասի վերակառուցման նախագծի ամփոփ հայեցակարգ-կոնցեպտն արդեն պատրաստ է. առաջիկայում վարչապետին և փոխվարչապետներին կներկայացվի քաղաքաշինական ծրագրի շրջանակներում ռիսկերի կառավարման, կողմերի իրավունքների և պարտականությունների մատրիցան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանը՝ նշելով, որ մասնավոր գործընկերոջից ստացած ամփոփ հայեցակարգ-կոնցեպտը քննարկվել է կառավարության մակարդակով և կառավարության համապատասխան որոշումը՝ քաղաքապետին լիազորություն տալու մասին արդեն շրջանառվել է:

«Նախագիծը երկու անգամ նախարարական կոմիտեում քննարկվել է, որի արդյունքներով պայմանավորված վարչապետի մոտ տեղի է ունեցել նիստ՝ Երևանի քաղաքաշինական ծրագրերի ներկայացման և քննարկման վերաբերյալ, որի առանցքային թեման Նորագյուղ քաղաքաշինական ծրագիրն է: Առաջիկայում վարչապետին և փոխվարչապետներին կներկայացվի քաղաքաշինական ծրագրի շրջանակներում ռիսկերի կառավարման, կողմերի իրավունքների և պարտականությունների մատրիցան, որի շուրջ  քաղաքապետի խորհրդականի հետ այս պահին աշխատում ենք»,-նշեց Անետա Բաբայանը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում