Աշխարհ

Ղրիմում նավթաբազա է այրվում

1 րոպեի ընթերցում

Ղրիմում նավթաբազա է այրվում

 ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղրիմի Թեոդոսիա քաղաքում խոշոր նավթաբազա է այրվում։ Ենթադրվում է, որ հրդեհը բռնկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածի հետևանքով։ Տուժածներ չկան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ 

Նշվում է, որ ըստ արբանյակային քարտեզների՝ 32 պահեստարան ունեցող նավթաբազան գտնվում է Թեոդոսիայի արևելյան ծայրամասում։ 

Տարածված տեսանյութերում լսվում է, որ տեղի բնակիչները հայտնում են պայթյունների մասին։ 

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Հրդեհի պատճառի մասին ոչինչ չի հաղորդվում։ 

Գիշերը ռուսական և ուկրաինական Telegram ալիքները հայտնել են Ղրիմի այլ հատվածներում, մասնավորապես՝ Սևաստոպոլում և Եվպատորիայում տարբեր թիրախների վրա անօդաչու թռչող սարքերով հարձակումների մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում