Հոկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

Առաջիկա միջոցառումների անոնսը հասանելի է միայն բաժանորդագրությամբ: Բաժանորդագրության hամար խնդրում ենք կապվել գործակալության մարկետինգի բաժին marketing@armenpress.am հասցեով կամ +374 11 539818 հեռախոսահամարով: 

ԱՆՈՆՍ

07 հոկտեմբեր,  2024            

 

ՀՀ նախագահական

 

ՀՀ ԱԺ

 

ՀՀ կառավարություն

 

ՀՀ նախարարություններ

 

Պետական կառույցներ

Ժամը 09։30-ին Երևանի քաղաքապետարանում տեղի կունենա գործակարգավարական խորհրդակցություն

Ժամը 14:00-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում Գրադարանավարի օրը՝ կմեկնարկի «Լավագույն գրադարան» մրցույթի մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը: Մրցույթն իրականացվում է «Հայկական գրադարանային ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Մրցույթին ներկայացված հայտերը գնահատվել են մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Հաղթող գրադարանները կպարգևատրվեն հատուկ մրցանակներով: Խնկո ապոր անվան ազգային մանկական գրադարան

Ժամը 15:00-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24/4) տեղի կունենա «Հարավկովկասյան ուժային հարաբերակցության փոխակերպումը և Արցախյան 2020թ. պատերազմը» գրքի շնորհանդեսը։ Այն նվիրված է 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ նահատակված հերոսների հիշատակին։ Գիրքը լույս է տեսել Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժ/պ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարյանի խմբագրությամբ։ Գրքի հեղինակներն են՝ Գոհար Իսկանդարյանը, Լիանա Պետրոսյանը, Քրիստինե Մելքոնյանը, Ալեն Ղևոնդյանը, Արտյոմ Տոնոյանը, Սերգեյ Մինասյանը, Բենիամին Պողոսյանը։ Հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։ ՀՀ ԳԱԱ 

 

Ժամը 19:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի կունենա Արցախի նախկին պետնախարար, սոցիալական ձեռներեց, բարերար Ռուբեն Վարդանյանի մասին պատմող «Ռուբենը» գրքի շնորհանդեսը: Գիրք-կոչ` արդարության և հանուն Ռուբեն Վարդանյան Մարդու ազատության: Գիրքը ռուսերենից թարգմանել ու հրատարակել է Newmag-ը: Թարգմանիչ` գրող Նարինե Կռոյան: Շնորհանդեսին ներկա կլինեն գրքի թարգմանիչը, Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անդամները, ընկերները, գործընկերները, քաղաքական ու հասարակական գործիչներ: Communication manager liana.nersisyan@newmag.am +374 93 31 66 88

 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

 

Մամուլի ակումբներ

Ժամը 12.00-ին  Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոն. Սկսվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության՝ օտարերկրյա ուսանողների համար քվոտաներով ծրագրի հայտերի ընդունումը:

2025-2026 ուսումնական տարում Հայաստանը ՌԴ լավագույն բուհերում սովորելու համար ստացել է 280 քվոտային տեղ՝ որակավորման բոլոր աստիճաններով (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա, օրդինատուրա, լրացուցիչ ուսուցում): Ո՞ր բուհերում և ի՞նչ մասնագիտություններով կարող են անվճար սովորել հայաստանցի ուսանողները, որտե՞ղ, ե՞րբ, ի՞նչ ընդունելության քննություններ պետք է հանձնեն հայաստանցի դիմորդները: Այս ամենի մասին կպատմեն՝

Քվոտաներով ծրագրի ընդունող հանձնաժողովի նախագահ Եկատերինա Անդրեևան

Հայաստանի Հանրապետությունում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության գլխավոր մասնագետ-փորձագետ Այգուլ Շամսուտդինովան

Հայաստանի Հանրապետությունում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության առաջատար մասնագետ Մարիա Ավանեսովան։

 

 

Մշակույթ

Ժամը 16:30-ին Սպենդիարյան 5 հասցեում տեղի կունենա հայ դիրիժոր, Հայաստանի պետական կամերային նվագախմբի նախկին գեղարվեստական ղեկավար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի անվանատախտակի բացման արարողությունը։ Ղարաբեկյանի ընտանիքի նախաձեռնությամբ՝ մաեստրոյի անվանատախտակը կփակցվի իր տան շքամուտքի մոտ: 

 

 

Հոգեւոր

 

Սպորտ

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս