Իրանում սպառնացել են հարվածել Իսրայելի էներգետիկ ոլորտին, եթե վերջինս «սխալ գործի»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը ունակ է միաժամանակյա հարված հասցնել Իսրայելի ողջ էներգետիկ ոլորտին, եթե այդ երկրի իշխանություններն ապակառուցողական գործողություններ ձեռնարկեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը:

Հայտարարությունը հոկտեմբերի 10-ին հնչեցրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Ալի Ֆադավին:

«Եթե զավթիչները սխալվեն, ապա հարձակում կձեռնարկենք նրանց էներգամատակարարման աղբյուրների, էլեկտրակայանների, բոլոր նավթավերամշակման գործարանների և գազի հանքավայրերի վրա: Իրանը մեծ և ընդարձակ երկիր է՝ բազմաթիվ տնտեսական կենտրոններով, իսկ Իսրայելն ունի երեք էլեկտրակայան և մի քանի նավթավերամշակման գործարաններ, որոնք կարող ենք միաժամանակ գրոհել»,- նշել է նա:

Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ. Իսրայելը շարունակում է ակտիվորեն ավիահարվածներ հասցնել Լիբանանի հարավին և մայրաքաղաք Բեյրութին՝ ոչնչացնելով «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքները։ 

Հոկտեմբերի 8-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մեծ քանակությամբ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարմար պահին կպատասխանի հարձակմանը:

Հայերեն English

Քաղաքային կենսաբազմազանության գոտի՝ Երևանի սրտում

Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

ԻՀՊԿ-ն սպառնացել է թիրախավորել Հորմուզի նեղուցով անցնող ստորջրյա ինտերնետային մալուխները

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է թոշակառուների հետվճարի ծրագիրը շարունակել ևս 3 տարի

Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին

ՀՀ պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Չեխիա

Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում պարետային ժամն ուժի մեջ է մտել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Վաշինգտոնի BAPS հինդուիստական գլխավոր տաճարի և հոգևոր համալիրի հիմնարկեքի և օծման արարողությանը

«Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում ֆոտոթակարդներն արձանագրել են նոր ընձառյուծ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են