5 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
05 հոկտեմբեր, 2024
Պետական կառույցներ
Ժամը 09:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 7-րդ հարկում, մեդիա զոնայում, տեղի կունենա Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի՝ WCIT2024/DigiTec մեկնարկն ազդարարող մամուլի ասուլիսը։ Ժամը 09։35-ին, նույն վայրում տեղի կունենա WCIT2024/DigiTec-ին նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը՝ ՀայՓոստի հետ համագործակցությամբ։ Կարևոր․ WCIT2024/DigiTec-ի հավատարմագրված մեդիա կազմակերպությունների աշխատակիցներին խնդրում ենք հոկտեմբերի 5-ին, ժամը 08։00-ից մոտենալ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գլխավոր մուտքի մոտ՝ լրագրողական բեյջերը՝ մինչ ասուլիսը ստանալու համար։ Համալիրի կայանատեղի մեքենայով մուտք գործելու համար խնդրում ենք ձեզ հետ ունենալ լրագրողական բեյջ։ Մեդիա հավատարմագրման անցաթուղթ ունեցողները հնարավորություն կունենան մասնակցելու և լուսաբանելու կոնգրեսի միջոցառումները, որոնք լինելու են թե հյուրերի, թե թեմաների առումով համաշխարհային թոփ թեմաների շուրջ, ամենահեղինակավոր խոսնակներով։ https://wcit2024-digitec.com/ : Համաժողովը կկայանա հոկտեմբերի 4-7-ը: Սիրանուշ Գյուրջինյան, 094 35 47 34:
Ժամը 12:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան֊-ինստիտուտում տեղի կունենա «Ստրունգայի հայկական որբանոցը. բեկված ճակատագրերի վկայություններ» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակն է Արսեն Արզումանյանը, ով երկար տարիներ բնակվում է Բուխարեստում, զբաղվում է գիտական գործունեությամբ և վերջերս իր կատարած ահռելի ուսումնասիրության արդյունքում է հրատարակել աշխատությունը Եղեռնից հետո Ռումինիայում հիմնադրված հայկական որբանոցի, դրա գործունեության ու լուծարման մասին։
Ժամը 13:00-ին Ամիրյան 2 հասցեում կկայանա «Բուկինիստ» ընկերության նոր գրախանութի պաշտոնական բացման արարողությունը:
Ժամը 15:00-ից Երևանի Ազատության հրապարակում Համազգային գիտության շաբաթվա շրջանակում հոկտեմբերի 5-6-ը անցկացվող միջոցառումները նվիրված կլինեն «Գիտական ֆանտաստիկա. երևակայի՜ր» թեմային՝ Ազատության հրապարակը դարձնելով ֆանտաստիկ մոլորակ՝ սիրելի հերոսներով, զարմանալի պատմություններով և տարատեսակ մրցույթներով։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում անցկացվելու են նաև ապակենտրոնացված միջոցառումներ Հանրապետության կրթական հաստատություններում՝ մանկապարտեզներում, դպրոցներում ու ԲՈՒՀ-երում։ ՀՀ ԳԱԱ:
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 11:00-ին Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում կմեկնարկի ավանդույթ դարձած «Արենի գինու փառատոն»-ը։ Ժամը 12։45-ին՝ ճեպազրույցներ, ժամը 13։00-ին՝ Արենի համայնքի համայնքապետ Հուսիկ Սահակյանի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Հայաստանի տնտեսական զարգացման գրասենյակի տնօրեն Ռոբերտ Պարկերի բացման խոսքը: Ժամը 20:00-ին՝ փառատոնի ավարտ: Միջոցառումը կազմակերպում է Արենի փառատոն հիմնադրամը և ԷվենտՏուրա. Իրադարձային զբոսաշրջության զարգացման գործակալությունը՝ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի աջակցությամբ։ +374 55 61 11 39:
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ
Ժամը 10:00-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում (Ալ.Մանուկյան 1) Ուսուցչի միջազգային օրը՝ տեղի կունենա «Ուսուցիչը՝ կրթության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողով: Բացման եւ ողջույնի խոսք՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյան, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսս /ենթակա է հաստատման/, ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդ /ենթակա է հաստատման/: Ուսուցչի օրվա կապակցությամբ տեղի կունենա նաև «Տարվա լավագույնները» 2024 մրցույթի հաղթողների պարգևատրումը: ՀՀ ԿԳՄՍՆ: