ԵՄ-ում սուտ և մանիպուլյացիա են որակել ՌԴ ԱԴԾ ղեկավարի հայտարարությունները Հարավային Կովկասում Արևմուտքի նպատակների վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն արձագանքել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի հայտարարությանը, թե Արևմուտքը Հայաստանին մղում է ձգձգել Բաքվի հետ խաղաղության շուրջ բանակցությունները և մտադիր է գլխավորել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն ու ՆԱՏՕ-ի կոնտինգենտ տեղակայել Հարավային Կովկասում։ 

Պատասխանելով Բորտնիկովի հայտարարությունների վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին՝ Ստանոն նշել է, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավարի մեկնաբանությունները նոնսենս են։

«Այս մեկնաբանություններն ամբողջությամբ նոնսենս են, ռուսական ռեժիմին բնորոշ սուտ ու մանիպուլյացիա, որը փորձում է քողարկել Հայաստանին տված խոստումների և նրա նկատմամբ պարտավորությունների կատարման կրկնվող ձախողումները»,- հայտարարել է Ստանոն։ 

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքը ցանկանում է ՆԱՏՕ-ի կոնտինգենտ տեղակայել Հարավային Կովկասում  իբր Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն օգնելու համար։ Նա հայտարարել է, որ «ամերիկացիներն ու եվրոպացիները շահագրգռված  չեն Հարավային Կովկասում կայունության հաստատմամբ։  

«Երևանին մղելով Բաքվի հետ բանակցությունները ձգձգելուն՝ Արևմուտքը փորձում է գլխավորել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը և հասնել տարածաշրջանում սեփական «խաղաղապահ» կոնտինգենտի տեղակայմանը՝ դե յուրե ՄԱԿ-ի, իսկ դե ֆակտո՝ ՆԱՏՕ-ական»,- հայտարարել է Բորտնիկովը։

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավարը նաև կրկնել է անհիմն մեղադրանքներն այն մասին, թե Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը հետախուզական աշխատանք է իրականացնում ՆԱՏՕ-ի կոնկրետ երկրի համար՝  ընդդեմ Ռուսաստանի և նրա գործընկերների։  

Նա նաև հայտարարել է, որ «Արևմուտքը ցանկանում է հասնել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուն՝ դրա դիմաց խոստանալով զենքի արտոնյալ մատակարարումներ և անվտանգության երաշխիքներ»։ 

Լիլիթ Գասպարյան 

 

Հայերեն العربية English Français Русский

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres