Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

04 հոկտեմբեր,  2024            

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի ասուլիսը։ Թեմա. արցախցիների մասնագիտական ուսուցման, աշխատանքի տեղավորման ծրագրի արդյունքները։

Ժամը 10:10-ին Մերիդիան էքսպո կենտրոնում /Ոսկերիչների 1/ կմեկնարկի Հայաստանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսը՝ ԴիջիԹեք 2024-ը։ Նախատեսված է բացման միջոցառում, որը սկսվելու է առավոտյան 10։30-ին, խնդրում ենք մոտենալ առանձին հարցազրույցների համար ժամը 10։10-ին։ Բացմանը ողջույնի խոսքով հանդես կգա և պատվավոր հյուրերին կներկայացնի ԱՏՁՄ խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը: Բացմանը ներկա կլինեն ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը: Ցուցահանդեսը կտևի 3 օր՝ հոկտեմբերի 4-6-ը: 

Ժամը 11:30-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանի, ՀՀ ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գեոկչյանի ասուլիսը։ Թեմա. հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է։

Ժամը 15:00-ից Երևանի Ազատության հրապարակում Համազգային գիտության շաբաթվա շրջանակում հոկտեմբերի 3-4-ը կանցկացվեն «Մասնագիտական կողմնորոշում. ապագա գիտնականները» խորագրով միջոցառումներ, որոնց շրջանակում երեխաներն ու երիտասարդները գիտնականների ու գիտությանը մոտ մարդկանց հետ շփումներում կստանան իրենց հարցերի պատասխանները։ ՀՀ ԳԱԱ :

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Գրիգոր Մինասյանի հրաժարականը․ բարեփոխումներ եղա՞ն արդարադատության ոլորտում» թեմայով։ Բանախոսներ՝ «Սոցիալական արդարություն» ՀԿ ղեկավար, քրեական արդարադատության ոլորտի փորձագետ Արշակ Գասպարյան, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ ղեկավար Նինա Կարապետյանց:

Ժամը 14:00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի միացմամբ տեղի կունենա Մոսկվա-Մինսկ-Երևան-Բիշքեկ-Աստանա-Տաշքենդ տեսակամուրջ ։ Այն նվիրված է Երևանում կայացած Եվրասիական տնտեսական 3-րդ համաժողովի արդյունքներին։ ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության ո՞ր ուղղություններն են կառավարությունների ղեկավարները հաստատել մինչև 2030 թվականի ռազմավարական փաստաթղթում: Ինչպե՞ս է աշխատում միության արդյունաբերականացման քարտեզը: Ի՞նչ թվային ծառայություններ են մշակվում գյուղատնտեսության ոլորտում ագրարային շուկայի վերափոխման համար: Ի՞նչ համատեղ նախագծեր են հաստատվել ներմուծման փոխարինման ոլորտում, այս հարցերին կպատասխանի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը:

 

Մշակույթ

Ժամը 15:30-ին Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կկայանա «Արդի դեմիրճյանագիտություն» ժողովածուի շնորհանդեսը: Լույս է տեսել «Արդի դեմիրճյանագիտություն»՝ երկար սպասված ժողովածուն, որն ընդգրկում է ժամանակակից գիտնականների դեմիրճյանագիտական հոդվածները և դասականի՝ մինչ օրս անտիպ երկեր։ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը հրավիրում է բոլոր դեմիրճյանասերներին գրքի շնորհադեսին։

Ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Երևանի մասին պատմող «Yerevanilla.am» ֆիլմի պրեմիերան։ Երևանի մասին պատմող կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի ալմանախը հինգ ռեժիսորների աշխատանք է: Այն միահյուսում է մայրաքաղաքի խնդիրներն ու կոլորիտը և պատմում քաղաքի՝ բնակիչներին ուղղված սիրո մասին: Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:  Ռեժիսորներ՝ Թամարա Աբաջյան, Գևորգ Շարամբեյան, Սերժ Գաբյան, Արամ Շահբազյան, Վահան Գրիգորյան։ Պրոդյուսեր Էդգար Բաղդասարյան։ Ֆիլմն ունեցել է հատուկ ցուցադրություն՝ «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային երևանյան կինոփառատոնի շրջանակում։ Roza Grigoryan:

 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում