Կոստանյանը հերքեց խաղաղության պայմանագրի նախագծում Հայաստան ադրբեջանցիների վերադարձի մասին կետի առկայության մասին խոսակցությունները

1 րոպեի ընթերցում

Կոստանյանը հերքեց խաղաղության պայմանագրի նախագծում Հայաստան ադրբեջանցիների վերադարձի մասին կետի առկայության մասին խոսակցությունները

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հերքել է խոսակցությունները Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծում ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի կետի առկայության մասին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Վահան Կոստանյանը նշեց, որ խաղաղության պայմանագրի նախագծում չկա 300 հազար, այսպես կոչված, փախստական ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի վերաբերյալ կետ։

«Ես կարծում եմ մենք չպետք է մեր հանրային եթերն օգտագործենք Ադրբեջանի կողմից մտացածին թեզերն առաջ տանելու համար»,-ընդգծեց փոխարտգործնախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում