Քաղաքականություն

ՔՊ-ն արդարադատության նախարարի թեկնածուի հարցով դեռ որոշում չունի

1 րոպեի ընթերցում

ՔՊ-ն արդարադատության նախարարի թեկնածուի հարցով դեռ որոշում չունի

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում շարունակվում են արդարադատության նախարարի թեկնածուի ընտրության վերաբերյալ քննարկումները, որոշում դեռ չկա: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցում հայտնեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները:

Անդրադառնալով դիտարկմանը, թե շրջանառվում է այն տեղեկությունը, որ նախարարի պաշտոնում քննարկվում է խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի թեկնածության հարցը՝ Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Կուսակցության ներսում քննարկումներ են տեղի ունենում: Քննարկումների ընթացքում պարզ է, որ պետք է հնչեն անուններ: Այդ անունները հնչում են: Բայց այդ քննարկումների արդյունքում որոշում կայացնելուց հետո մենք հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ»:

Գրիգոր Մինասյանն օրեր առաջ հրաժարական է տվել Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնից։ Ավելի վաղ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ ստորագրահավաք էին սկսել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով:    

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում