9 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
03 հոկտեմբեր, 2024
ՀՀ ԱԺ
Ժամը 11:00-ից ԱԺ 334 դահլիճում ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:40-12:00:
ՀՀ կառավարություն
Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:
Պետական կառույցներ
Ժամը 09:30-ին Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի երրորդ մասնաշենքում (Ալ.Մանուկյան 13, բանասիրության ֆակուլտետ) կմեկնարկի ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների VIII-րդ համագումարը՝ «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կրթության զարգացման վրա» խորագրով: Համաժողովին ակնկալվում է շուրջ 120-140 ներկայացուցիչների մասնակցություն ԱՊՀ 7 պետություններից: Բացման արարողությանը կմասնակցեն ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը: Այնուհետև՝ ժամը 10:00-ից, համաժողովի աշխատանքները կշարունակվեն պլենար քննարկումների ձևաչափով: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կներկայացնի Հայաստանում կրթության նոր չափանիշները: Նախատեսված են նաև համաժողովին մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների ելույթները: ՀՀ ԿԳՄՍՆ:
Ժամը 10:00-ին Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական դահլիճում տեղի կունենա «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողովի հանդիսավոր բացումը՝ նվիրված Հայաստանի ազգային գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 105-ամյակին։ Գիտաժողովին ելույթներով կմասնակցեն շուրջ 100 մասնագետներ, աշխարհի 20 երկրների 64 կազմակերպություններից։ Գիտաժողովի շրջանակում Հայաստանում կանցկացվի Եվրասիայի գրադարանային ասամբլեայի համաժողով-նիստը։
Ժամը 11:00-ին AI9-ում (Իսահակյան 9) տեղի կունենա Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT2024/DigiTec) մեկնարկն ազդարարող մամուլի ասուլիսը։ Լրագրողական բեյջերը կտրամադրվեն մամուլի ասուլիսի ժամանակ։ Ուրախ ենք հաստատել Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին (WCIT2024/DigiTec) Ձեր հավատարմագրումը։ Կոնգրեսի մանրամասները, այդ թվում՝ լրագրողների համար առանձնացված օրակարգը, աշխատանքային տարածքներն ու հարցազրույցների հնարավորությունների մասին տեղեկատվությունը կտրամադրվի Ձեզ միջոցառման նախօրեին: WCIT2024/DigiTec
Ժամը 11:00-ին Հայոց ցեղապանության թանգարան-ինստիտուտում: Հաշվի առնելով թեմայի զգայունությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինությունը լրագրողներին հրավիրում է Հայոց ցեղապանության թանգարան-ինստիտուտ շրջայց կատարելու, խնդիրներին տեղում ծանոթանալու և սպասվող հիմնանորոգման աշխատանքների մանրամասներին հաղորդակից լինելու համար:
Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանի, «Ցավի բժշկության ազգային ասոցիացիա»-ի հիմնադիր նախագահ Ավետիս Ավետիսյանի, Eventure Global ընկերության գործադիր տնօրեն Արմեն Նիազյանի ասուլիսը։ Թեմա. մեկնարկում է «Գլխացավերի իրազեկման արշավ» նախագիծը. կանցկացվի Healthcare Expo Armenia առողջապահական ցուցահանդես։
Ժամը 15:00-ից Երևանի Ազատության հրապարակում Համազգային գիտության շաբաթվա շրջանակում հոկտեմբերի 3-4-ը կանցկացվեն «Մասնագիտական կողմնորոշում. ապագա գիտնականները» խորագրով միջոցառումներ, որոնց շրջանակում երեխաներն ու երիտասարդները գիտնականների ու գիտությանը մոտ մարդկանց հետ շփումներում կստանան իրենց հարցերի պատասխանները։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում անցկացվելու են նաև ապակենտրոնացված միջոցառումներ Հանրապետության կրթական հաստատություններում՝ մանկապարտեզներում, դպրոցներում ու ԲՈՒՀ-երում։ ՀՀ ԳԱԱ:
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 10:00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի «Ակյան» սրահում․ /Բաղրամյան պողոտա 40/ կկայանա շեքսպիրյան հինգերորդ միջազգային գիտաժողովը՝ «Շեքսպիրը և բռնապետության, իշխանության չարաշահման խնդիրները՝ երեկ, այսօր և վաղը» թեմայով։ Կազմակերպիչ՝ Հայ Շեքսպիրյան միություն (ՀՇՄ): Գիտաժողովին զեկուցույցներով հանդես կգան 15 երկրներից ավելի քան 30 շեքսպիրագետներ, դասախոսներ, շեքսպիրյան փառատոնների ղեկավարներ և ասպիրանտներ։ Գիտաժողովի պատվավոր հյուրերն են՝ անվանի գիտնականներ պրոֆ. Հերի Քեիշիանը (ԱՄՆ) և պրոֆ․ Շիլա Կավանախը (ԱՄՆ)։ Մասնակիցների թվում են Քենթերբըրիի շեքսպիրյան փառատոնի հիմնադիր անդամները (Մեծ Բրիտանիա), ինչպես նաև մասնագետներ Իտալիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Սերբիայից, Չեխիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Ուկրաինայից, Հայաստանից։ ՀՇՄ-ան շեքսպիրյան հինգերորդ գիտաժողովի քննարկումները կանցկացվեն Հայաստանի ամերիկյան համալսարանի և Երևանի պետական համալսարանի դահլիճներում հետևյալ օրակարգով՝ հոկտեմբերի 3-ին, ժամը․10։00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի «Ակյան» սրահում /Բաղրամյան պողոտա 40/, հոկտեմբերի 3-ին, ժամը 19։00-ին Երևանի կամերային թատրոնում․/Մաշտոցի պողոտա 58/ - «Ռոմեո եւ Ջուլիետ» բեմադրություն և քննարկում:
Ժամը 16:00-ին «Էրեբունի» ԲԿ ծննդատան առաջին հարկում NEWS.am Medicine-ը եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնը լրագրողների համար կազմակերպել են կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ հատուկ սեմինար։ Ոլորտի մասնագետները կպատմեն, թե Հայաստանում որքան է տարածված կրծքագեղձի քաղցկեղը, մեր երկրում ինչ ախտորոշիչ ու բուժման մեթոդներ են կիրառվում, և Առողջապահության նախարարությունն ինչ հատուկ ծրագրեր է իրականացնում այս հիվանդության դեմ պայքարի ուղղությամբ։ Հոկտեմբերը համարվում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս, և այս ժամանակ ամբողջ աշխարհում անցկացվում են քարոզարշավներ։ NEWS.am Medicine
Ժամը 18:00-ից Թուֆենկյան հյուրանոցում (Հանրապետության 48) տեղի կունենա միջոցառում՝ նվիրված Թուֆենկյան հիմնադրամի 25-ամյակին: Թուֆենկյան հիմնադրամ, Պետօ Տէմիրճեան: +374 98 013 082 համարով:
Ժամը 20:00-ից Արմենակյան 121/7 հասցեում ՈՄԱ ՌՀԿ-ն առաջին անգամ կազմակերպում է առաջին բուժօգնության դասընթաց լրատվադաշտի ներկայացուցիչների համար: Անվճար դասընթացը հնարավորություն կտա մասնակիցներին ձեռք բերելու անհրաժեշտ գիտելիքներ, որոնք կօգնեն ճիշտ և արագ կողմնորոշվել ճգնաժամային ու վթարային իրավիճակներում, արտակարգ պատահարների ժամանակ: Դասընթացը մենարկելու է հոկտեմբերի 3-ին և տևելու է մինչև դեկտեմբերի 20-ը: Դասերն անցկացվելու են յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ՝ ժամը 20:00-22:00-ը, Արմենակյան 121/7 հասցեում: Դասընթացին դիմել և մասնակցել կարող է լրատվամիջոցների ցանկացած ներկայացուցիչ՝ «Դետքի» էլ.փոստին (detq.analytics@gmail.com) ուղարկելով անուն-ազգանուն, հեռախոսահամար և իր ներկայացրած ԶԼՄ-ի անվանումը: 096 20 06 97:
Մշակույթ
Ժամը 19:30-ին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նորաբաց «Պաննո» արվեստի տանը (Սբ. Գր. Լուսավորիչ 6, մուտքը՝ Անգլիական այգուց) տեղի կունենա գեղանկարիչ, քանդակագործ Էդգար Հովհաննիսյանի «Դեպի…» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման արարողությունը։ Ցուցահանդեսը բաց կլինի հոկտեմբերի 4-10-ը, ժամը 17:00-19:00-ը։