ՄՈՍԿՎԱ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ֆոնդային բորսաների հոկտեմբերի 1-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.58%-ով և կազմել 19213.14 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.81%-ով և կազմել 7574.07 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.48%-ով և կազմել 8276.65 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ: