Երևան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Հռոմի երթևեկության կառավարման կենտրոն

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Հռոմի երթևեկության կառավարման կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետության մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է երթևեկության կառավարման կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, շուրջօրյա ժամանակացույցով աշխատող կառույցն ամբողջությամբ համակարգում և վերահսկում է երթուղային ցանցի բնականոն աշխատանքը:

Կենտրոն այցի ընթացքում երևանյան պատվիրակությանն են ներկայացվել Հռոմի երթևեկության կառավարման մշակված լուծումներն ու ոլորտի զարգացման քաղաքականությունը: Որպես հիմնանպատակ, որոշակի լուծումներով, առաջարկվում է Հռոմում զգալիորեն նվազեցնել մեքենաների քանակը, ինչն էլ հնարավորություն կտա ապահովել շարժունակություն:

Ըստ աղբյուրի՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանը ևս նախաձեռնել է տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրեր, որոնք համակարգային լուծումներ են նախատեսում: Համայնքային հավաքակայանի համալրմանը զուգահեռ, ավարտին է մոտենում տոմսային նոր համակարգի ամբողջական ներդրման գործընթացը, շարունակվում են ավտոբուսի համար նախատեսված գծերի առանձնացման, երթևեկության կազմակերպման փոփոխության աշխատանքները, դիտարկվում է նոր կանգառասրահների, «խելացի» լուսացույցների տեղադրումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում