Հոկտեմբերի 2-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

02 հոկտեմբեր,  2024            

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին ՀՀ ԱԺ-ում աշխատանքը կշարունակի Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը: 

 

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ին  «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի ժյուրիի անդամ Ռեմ Դարբինյանի, «Ներուժ 5.0» ծրագրի հաղթող Թաթուլ Աջամյանի ասուլիսը։ Թեմա. «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրն ամփոփել է արդյունքները։ 

 

Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի ասուլիսը։ Թեմա. Երևանում անցկացվելու է «Ժառանգության պահպանություն հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստանի ազգային գրադարանի հիմնադրման 105-ամյակին։

 

Ժամը 14:00-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանի «Ohannes Tchekidjian: Life and Career» գրքի շնորհանդեսը։ Այն նվիրված է ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Խորհրդային Միության և Հայաստանի պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի երկարամյա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակին: Աշխատության խմբագիրն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանը: Գիրքը լույս է տեսել ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

 

Ժամը 15:00-ից Ազատության հրապարակում Համազգային Գիտության շաբաթվա /հոկտեմբերի 1-6-ը/ շրջանակում Երևանում և Հանրապետության բոլոր մարզերում տեղի կունենան գիտությանն ու տեխնոլոգիաներին նվիրված բազմազան միջոցառումներ։ Հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում կանցկացվի Գիտության փառատոն։ Հոկտեմբերի 1-2-ը անցկացվելու են «Գիտությունն ամենուրեք է» խորագրով միջոցառումներ, որոնք կուղեկցվեն գիտափորձերով, ցուցադրություններով և գիտնականների հետ քննարկումներով։ Համազգային Գիտության շաբաթվա շրջանակում անցկացվելու են նաև ապակենտրոնացված միջոցառումներ Հանրապետության կրթական հաստատություններում՝ մանկապարտեզներում, դպրոցներում ու ԲՈՒՀ-երում։ ՀՀ ԳԱԱ :

 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:00-ին Մատենադարանի տեսասրահում (Վիտուալ սրահ) տեղի կունենա «Հայաստան 2041» հիմնադրամի մամուլի ասուլիսը, որի ընթացքում պաշտոնապես կհայտարարվեն «Ուժեղ Սփյուռք» ծրագրի հաղթող նախագծերը։ Բանախոսներ՝ «Հայաստան 2041» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյան, «Հայաստան 2041» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արման Ջիլավյան, «Ուժեղ Սփյուռք» ծրագրի ղեկավար, «Հայաստան 2041» բարեգործական հիմնադրամ Հասմիկ Հայրապետյան: Ասուլիսի վերջում կլինի հարցուպատասխան Նուբար Աֆեյանի հետ՝ հիմնադրամի գործունեության, «Ուժեղ Սփյուռք» ծրագրի և Հայաստան-Սփյուռք կապերի շուրջ։ 

 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

 

Ժամը 12:30-ին միաժամանակ «Հերացի» ավագ և Ն.Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցներում կներկայացվի Նախագիծ՝ Սմարթ-էկրաններ զինվորից՝ ի հզորացում սերունդների: Նախագծի նպատակն է 2020 թ․արցախյան պատերազմում զոհված Գրիգոր Ղազարյանի ծնողների նվիրաբերած միջոցներով 2 սմարթ-էկրան նվիրաբերել հանրակրթական դպրոցների։ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի Ծրագրի շրջանակներում նախատեսվում է սմարթ էկրանները տրամադրել «Հերացի» ավագ և Ն.Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցներին, որտեղ ուսանել է Գրիգորը։ Այն դասարանում, որտեղ կախված է սմարթ-էկրանը, ելույթ կունենան. ՎԱՖ հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանը, տնօրենը, Գրիգորի ծնողներ՝ Լևոն Ղազարյանը և Ֆլորա Վերդյանը: Ներկա կլինեն դպրոցների տնօրենները, Գրիգորին դասավանդող ուսուցիչներ և դասընկերներ և վերջում ցուցանակի պաշտոնական բացում՝ ցուցանակի տեքստ. Գրիգոր Ղազարյանից՝ ի հզորացում սերունդների «Ինձ բացակա չդնեք․․․»: 

 

Մշակույթ

Ժամը 15:00-ին Արշակունյաց 2 հասցեում (Մամուլի շենք) տեղի կունենա «Գոյ» թատրոնի փաստաբան Կարո Ասատրյանի մամուլի ասուլիսը։ Թեմա. «Գոյ» թատրոնի շուրջ ծավալված ապօրինությունները, Դատախազություն ներկայացվելիք հայցերը կոնկրետ անձանց նկատմամբ ու դրանցից ակնկալվող քրեական պատիժները։ 

 

Ժամը 18:30-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա կինոթատրոնի վերաբացման հանդիսավոր արարողությունը և այս տարվա ամենասպասված ֆիլմերից՝ «Ջոկեր»: խելագարություն երկուսի համար» ֆիլմի տարածաշրջանային փակ նախադիտումը: Միջոցառման լուսաբանման համար պետք է նախապես հավատարմագրվել՝

mosarmcinema@gmail.com էլ.հասցեին, ուղարկելով լրատվականի անվանումը, լրագրողի կոնտակտային տվյալները՝ Անուն, ազգանուն, հեռախոսահամար: Անժելա, ֆոտո: 

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս