Տնտեսություն

ՌԴ վարչապետն անհրաժեշտ է համարում ընդլայնել ԵԱՏՄ համագործակցությունը միջազգային ասպարեզում

2 րոպեի ընթերցում

ՌԴ վարչապետն անհրաժեշտ է համարում ընդլայնել ԵԱՏՄ համագործակցությունը միջազգային ասպարեզում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական տնտեսական միությունը փոխշահավետ գործընկերության է հրավիրում բոլոր նրանց, ովքեր կիսում են Միության արժեքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ միջկառավարական նիստում այս մասին հայտարարեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: 

«Եվրասիական տնտեսական միությունը բաց է մնում բոլոր նրանց համար, ովքեր կիսում են մեր արժեքները։ Եվ պատրաստ ենք փոխշահավետ և իրավահավասար գործընկերության»,-ասաց Միշուստինը։

ՌԴ վարչապետը նշեց, որ շարունակվում է ԵԱՏՄ-ի արդյունավետ փոխգործակցությունը Չինաստանի հետ, իրականացվում են Վիետնամի, Իրանի, Սերբիայի հետ ազատ առևտրի համաձայնագրերը: 

Նա նաև հայտարարեց, որ այս տարի բանակցություններ են տեղի ունեցել Մոնղոլիայի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագիր կնքելու շուրջ, իսկ այժմ մշակվում են ԱՄԷ-ի և Ինդոնեզիայի հետ պայմանավորվածությունները: «Ակտիվ երկխոսություն է ծավալվել տարածաշրջանային միավորումների, առաջին հերթին ՇՀԿ-ի և ASEAN-ի հետ։ Անհրաժեշտ է ամրապնդել համագործակցությունը նաև այլ կազմակերպությունների հետ։ Այս ամենը կնպաստի միջազգային ասպարեզում Եվրասիական տնտեսական միության դերի բարձրացմանը։ Կօգնի առաջ մղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը ՝ Եվրասիական մեծ գործընկերություն ձևավորելու հարցում»,-ասաց Միխայիլ Միշուստինը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում