Տնտեսություն

Իրանի ներգրավվածությունը ԵԱՏՄ ընդլայնում է տնտեսական փոխգործակցության հնարավորությունները. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Իրանի ներգրավվածությունը ԵԱՏՄ ընդլայնում է տնտեսական փոխգործակցության հնարավորությունները. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Իսլամական Հանրապետության ներգրավվածությունը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության մեջ ընդլայնում է տնտեսական փոխգործակցության հնարավորությունները և վայելում Հայաստանի լիակատար աջակցությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Այսօր մենք ընդլայնված կազմով քննարկում ենք ունենալու, և մեզ են միացել Իրանի և Ուզբեկստանի մեր գործընկերները։ Առաջին հերթին ցանկանում եմ ողջունել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին: Իրանի Իսլամական Հանրապետության ներգրավվածությունը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության մեջ, անկասկած, ընդլայնում է տնտեսական փոխգործակցության հնարավորությունները և վայելում մեր լիակատար աջակցությունը: Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների անունից թույլ տվեք ողջունել նաև Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովին: Այսօր նախատեսվում է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության 2024-2026 թվականների համատեղ միջոցառումների ծրագրի ստորագրում, ինչը կնպաստի առևտրի ընդլայնմանը և տնտեսական համագործակցության զարգացմանը: Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել նաև Կուբայի պատվիրակությանը»,-ասաց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում