Եվրոպա

Երևանի և Հռոմի միջև ստորագրվել է «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիր

2 րոպեի ընթերցում

Երևանի և Հռոմի միջև ստորագրվել է «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ աշտոնական այցով Իտալիայի մայրաքաղաք այցելած Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերիի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ 

Կարևորելով երկու երկրների միջև առկա տնտեսական ու մշակութային ամուր կապերը` կողմերը համոզմունք են հայտնել, որ երկու մայրաքաղաքների միջև հաստատվող գործակցությունը ևս զարգացման և ընդլայնման մեծ հեռանկար ունի:  

Ռոբերտո Գուալտիերիին ներկայացնելով Երևանի զարգացման ծրագրերը` Տիգրան Ավինյանը նշել է, որ նախաձեռնված բարեփոխումների հիմքում հիմնարար լուծումներ առաջարկելն ու բնակիչների համար հարմարավետ միջավայրի ապահովումն է:
Պաշտոնական ձևաչափով հանդիպմանը հաջորդել է «Բարեկամության և համագործակցության» համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը:
Ստորագրված փաստաթղթով գործակցություն կծավալվի քաղաքային կառավարման, շրջակա միջավայրի պաշտպանության, կրթության ու մշակույթի և մի շարք այլ ոլորտներում: 

Մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցության պատրաստակամության համար՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հռոմի գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել է Երևան:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում