Աշխարհ

Telegram-ը խոստացել է համագործակցել Հարավային Կորեայի իշխանությունների հետ

1 րոպեի ընթերցում

Telegram-ը խոստացել է համագործակցել Հարավային Կորեայի իշխանությունների հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Telegram-ը խոստացել է համագործակցել Հարավային Կորեայի իշխանությունների հետ՝ պոռնոգրաֆիկ «deepfake»-րի և որոշ այլ հանցագործությունների տարածման դեմ պայքարում, որոնք կատարվում են մեսենջերի միջոցով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին,  

այս մասին հայտնում  է Հարավային Կորեայի հեռարձակման և հաղորդակցությունների վերանայման հանձնաժողովը:

Աղբյուրի տեղեկատվությամբ Telegram-ը հայտնել է հանձնաժողովին, որ այսուհետ հավատարիմ է մնալու զրոյական հանդուրժողականության սկզբունքին՝ կապված անօրինական տեղեկատվության և տեխնոլոգիաների չարաշահման հետ։

Նշվում է, որ Telegram-ի ներկայացուցիչները պարտավորվել են այս սկզբունքի համաձայն լիովին համագործակցել՝ ոչ միայն թվային միջավայրում սեռական հանցագործությունների, այլ նաև թմրամիջոցների, մոլախաղերի և այլ անօրինական տեղեկատվության առնչությամբ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում