Աշխարհ

ՄԱԿ-ում գնահատել են Գազայի հատվածում շինություններին հասցված վնասները

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում գնահատել են Գազայի հատվածում շինություններին հասցված վնասները

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գազայի հատվածի բոլոր շենքերի մոտ 66 տոկոսն ավերվել կամ վնասվել են անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից ընթացող հակամարտության ընթացքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին,  

այս մասին ասվում է ՄԱԿ-ի արբանյակային կենտրոնի (UNOSAT) զեկույցում։

Կենտրոնի վերլուծությունը, որը հիմնված է 2024 թվականի սեպտեմբերի 3-ին և 6-ին հավաքված արբանյակային պատկերների վրա, ցույց է տալիս, որ երկու երրորդը. Գազայի հատվածի բոլոր կառույցները վնասվել են»,- ասվում է փաստաթղթում։ Կազմակերպության տվյալներով՝ Գազայի հատվածում շենք-շինությունների երկու երրորդին վնասներ են հասցվել։

Ըստ այդմ՝ ընդհանուր առմամբ վնասված շինությունների թիվը կազմում է 163,778, այդ թվում՝  52 հազար 564-ը ավերվել է, 18,913-ը՝ լուրջ վնասվել, իսկ մյուսները կամ ավելի փոքր ավերածության են ենթարկվել, կամ ենթադրվում է, որ վնասվել են։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում