Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

01 հոկտեմբեր,  2024            

ԱՆՈՆՍ

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին ՀՀ ԱԺ-ում տեղի կունենա Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը: 

Պետական կառույցներ

Ժամը 8:30-ից «Դվին» հյուրանոցում աշխատանքը կշարունակի երրորդ Եվրասիական տնտեսական ֆորումը և Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: 

Ժամը 13:30-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կմեկնարկի «Հայաստան-ճարտարագիտական շաբաթ 2024»-ը, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-3-ը (1-2-ը Երևանում, 3-ին Վանաձորում): Ոլորտի առաջատար մասնագետները, ուսանողները, հետազոտողներն ու առաջադեմ տեխնոլոգիաներով և ճարտարագիտությամբ հետաքրքրված անձինք կհյուրընկալվեն մեկ հարկի տակ։ 

Ժամը 15:00-ից Երևանի Ազատության հրապարակում տեղի կունենա Հայաստանում առաջին անգամ անցկացվող Գիտության շաբաթվա մեկնարկի պաշտոնական միջոցառումը, որին կմասնակցի նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Գիտության շաբաթը հոկտեմբերի 1-6-ը անցկացնում է «Գիտուժ» նախաձեռնությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ: ՀՀ ԿԳՄՍՆ 

Ժամը 19:00-ին Մատենադարանի թանգարանում կբացվի «Ոգեղեն իրեր, հավերժացած պատկերներ. Մատենադարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձերը» խորագրով ցուցադրությունը։ Ինչպես հայտնի է, Մաշտոցյան մատենադարանի հիմքում ընկած են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հավաքածուները։ Այս ցուցադրությամբ փորձել ենք մեկտեղել Մատենադարանում ամբարված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին առնչվող հսկայական ժառանգության մի մասը՝ ձեռագիր մատյանների, արխիվային փաստաթղթերի, տպագիր գրքի և լուսանկարների տեսքով, որոնք բովանդակային առումով լրացվել և համադրվել են Հայաստանի մի շարք թանգարաններից բերված ցուցանմուշներով։ 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 18:45-ին Կարապի լճի մոտ, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան և նրա անդամ կազմակերպությունները հրավիրում են մասնակցելու հատուկ հիշատակի միջոցառմանը: Մայրամուտին՝ 18:45-ին, լուռ մոմավառության ժամանակ ջրային լապտերներ կարձակենք լճի վրա, որոնք կպարունակեն անձնական մաղթանքներ՝ բռնությունից զերծ ապագայի հույսով: Այս միջոցառումը ոչ միայն հարգանքի տուրք է բռնության զոհերին, այլև մեր համատեղ հանձնառության վերահաստատումը՝ ստեղծելու մի աշխարհ, որտեղ կանայք և աղջիկները կարող են ապրել առանց վախի: 

Մշակույթ

Ժամը 14:00-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա բանաստեղծուհի, արձակագիր Գոհար Գալստյանի «Բառ ընդ ժամանակս» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։ Հայաստանի գրողների միություն

Ժամը 17:30-ին Նկարիչների միության «Արա Սարգսյան» ցուցասրահում տեղի կունենա գեղանկարիչ, քանդակագործ, կոլաժիստ Գևորգ Մշեցի Ջավրուշյանի «Ես և Դուք» խորագիրը կրող հետմահու ցուցահանդեսի բացումը։ Պարտադիր լուսաբանել Նարինե: 

Ժամը 20:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզ, Կասկադ համալիրի հարակից տարածքում կկայանա «ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստների միջազգային թատերական փառատոնի բացումը: Փառատոնի մեկնարկը կտրվի Իտալական «էՎենտի Վերտիկալի» թատրոնի «Խորանարդ» բացօթյա կրկեսային ներկայացմամբ։ 

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ