Տնտեսություն

Իրանի Չաբահար նավահանգստում նախատեսվում է բացել Հայաստանի ներկայացուցչություն

1 րոպեի ընթերցում

Իրանի Չաբահար նավահանգստում նախատեսվում է բացել Հայաստանի ներկայացուցչություն

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում նպատակ ունի Հնդկական օվկիանոսը արագ և հուսալի կապել Սև ծովի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ-ի երրորդ համաժողովի պանելային քննարկմանն այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

«Այս ռազմավարության կարևոր տարրերից մեկը կլինի Հայաստանի ներկայացուցչության բացումը իրանական Չաբահար նավահանգստում, ինչը կամրապնդի մեր առևտրային կապերը ոչ միայն Իրանի, այլև Հնդկաստանի հետ: Հայաստանի տարածքով երթուղին կենսական նշանակություն կունենա ոչ միայն Հայաստանի, այլև Հնդկաստանի համար, որը ձգտում է դիվերսիֆիկացնել իր հոսքերը, իր մատակարարումները»,- ասաց Պապոյանը։ 

 Նախարարի խոսքով՝ Հնդկաստանի Մումբայ նավահանգստից բեռը կտեղափոխվի Չաբահար նավահանգիստ, այնուհետև Հայաստանի տարածքով Վրաստանի նավահանգիստներ, այնուհետեւ Հունաստան, Բուլղարիա, Ռումինիա և ԵՄ-ի այլ երկրներ։ 

«Նման երթուղին թույլ կտա 25 տոկոսով նվազեցնել լոգիստիկայի ծախսերը, ինչպես նաև զգալիորեն կրճատել առաքման ժամկետները՝ 40 օրվա փոխարեն մինչև մոտ 25 օր»,-եզրափակեց Պապոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում