Իրանը ամբողջությամբ աջակցում է Չաբահար նավահանգստում գործունեություն ծավալելու Հայաստանի նախագծին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանը ամբողջությամբ աջակցում է Չաբահար նավահանգստում գործունեություն ծավալելու Հայաստանի նախագծին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ-ի երրորդ համաժողովի պանելային քննարկմանն այս մասին հայտարարեց Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքը։

Իրանցի նախարարը նախ հիշեցրեց, որ Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի միջև նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածությունից ի վեր երկու երկրների միջև ապրանքաշրջանառության մակարդակն աճել է մոտ 2.5 անգամ։

«Սա վկայում է, որ աճի տեմպերը բարձր են, բայց, ցավոք, այնքան էլ չեն համապատասխանում և նույնիսկ հեռու է այն նպատակներից, որոնք սահմանվել են երկրների ղեկավարների կողմից։ Մենք տրամադրված ենք այդ թիվը հասցնել երեք միլիարդ դոլարի։ Չնայած նրան, որ աճում է ձեռնարկատիրության առևտուրը, այդ թիվը չի բավարարում ո՛չ Իրանին, ո՛չ Հայաստանին»,- ընդգծեց Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքը։

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի խոսքով՝ երկու երկրները պետք է ապահովեն գործարարների միջև առավել սերտ համագործակցություն, որպեսզի նրան ավելի լավ ճանաչեն միմյանց շուկաները: «Մյուս կողմից, մեր համագործակցությունը, մասնավորապես ներդրումներ ունի անսահմանափակ հնարավորություններ։ Մենք կարող ենք կառուցել ենթակառուցվածքներ, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքային տարրեր, մասնավորապես ՝ լոգիստիկայի ոլորտում , համագործակցություն բժշկության, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Սրանք բոլորը հիանալի հարթակներ են, որոնք մենք կարող ենք զարգացնել Իրանի և Հայաստանի համագործակցության շրջանակներում՝ ընդլայնելով հնարավորությունները»,- շեշտեց իրանցի պաշտոնյան։

Նա տեղեկացրեց, որ Հայաստանի համար կարևոր ասպեկտ է համարվում դեպի Չաբահար նավահանգիստ և Հնդկական օվկիանոս մուտքի ապահովումը։

«Մենք ամբողջությամբ աջակցում ենք այդ նախագիծը։ Ավելին, ներկայումս Չաբահարի ենթակառուցվածքը արդեն պատրաստ է և ԵԱՏՄ բոլոր երկրները կարողանան ներկա գտնվել այդ նավահանգստում»,- եզրափակեց Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը։

Հայերեն

Եվրոպական ինդեքսները նվազել են - 02/09/26

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 02/09/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 02/09/26

Նավթի գներն աճել են - 02/09/26

Մադուրոն և նրա կինը դիմել են ԱՄՆ դատավորին՝ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ