Երևանում իրանական առևտրի կենտրոնը երկուստեք նպատակների իրականացման գործում կունենա շատ կարևոր դեր. ՀՀ էկոնոմիկայի նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում իրանական առևտրի խոշոր կենտրոնը երկուստեք նպատակների իրականացման գործում կունենա շատ կարևոր դեր, առավել ևս, որ Իրանի և Հայաստանի միջև առկա են ոչ միայն քաղաքական, այլև առևտրատնտեսական սերտ կապեր։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Երևանում իրանական առևտրի կենտրոնի բացման արարողության ժամանակ։ 

«Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունն արձանագրել է կտրուկ աճ և այդ առումով նախորդ տարվա ցուցանիշը հասել է ավելի քան 700 միլիոն դոլարի, բայց մենք հանձնառություն ունենք մոտ ապագայում այդ թիվը նախ հասցնել մեկ միլիարդ դոլարի, ապա հաջորդիվ՝ երեք միլիարդ դոլարի։ Իրանը պարզապես հարևան չէ Հայաստանի համար, այն բարեկամ երկիր է՝ բարեկամ ժողովրդով։ Մեր ժողովուրդները շատ լավ ճանաչում են միմյանց և ունեն փոխադարձ շատ ջերմ վերաբերմունք։ Այդուհանդերձ կա չօգտագործված հսկայական ներուժ՝ տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարը։

Պապոյանի դիտարկմամբ՝ իրանական առևտրի կենտրոնը, որպես կարևոր հարթակ, հնարավորություն կընձեռի, որպեսզի բացահայտվեն նոր ոլորտներ և կառուցվեն նոր որակի հարաբերություններ։

«Կցանկանայինք, որպեսզի մոտ ապագայում այսպիսի առևտրի հայկական կենտրոն բացվեր Թեհրանում։ ՀՀ կառավարությունը շատ բարձր է գնահատում հայ-իրանական համագործակցությունը և իրանական տնտեսական ներկայությունը Հայաստանում։ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է իրանական ընկերությունների ներգրավվածությամբ մեր երկրի տնտեսության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում։ Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր գործարարներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում հայ-իրանական տնտեսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար»,- ասաց նախարարը։    

Պապոյանը տեղեկացրեց, որ Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքիի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ ջանքերն ավելի ընդլայնելու համագործակցության ուղղությամբ։ ՀՀ էկոնոմիկայի նախախարը ողջունեց իրանական կապիտալի մուտքը հայկական իրականություն։  

Մանվել Մարգարյան

Հայերեն فارسی

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին