Տնտեսություն

Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի 85 տոկոսն արդեն կառուցվել է. ՀՀ ՏԿԵ փոխնախարար

2 րոպեի ընթերցում

Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի 85 տոկոսն արդեն կառուցվել է.  ՀՀ ՏԿԵ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը մանրամասներ ներկայացրեց Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԵԱՏՄ-ի երրորդ համաժողովի պանելային քննարկմանը փոխնախարարը հիշեցրեց, որ 400 կՎ լարման երրորդ գիծը կունենա ժամում 1200 մեգավատ հզորություն: 

«Այն այժմ ավարտական փուլում է, 85 տոկոսն արդեն կառուցվել է։ Կլինի 280 կմ գիծ Հրազդանից դեպի Իրանի հետ սահման և ևս 400 կՎ ենթակայան Սյունիքի մարզում։ Եվ ևս մեկ գիծ կլինի դեպի Վրաստանի սահման։ Ամբողջ նախագծի ավարտից հետո հնարավորություն կլինի միացնել չորս երկրները ՝ Իրանը, Հայաստանը, Վրաստանը և Ռուսաստանը, բայց մեծ հաշվով Իրանն ու Ռուսաստանը։ Եվ առաջին անգամ նման մեծ երկու էներգահամակարգերի միացման հնարավորություն կունենաք»,- ասաց Վարդանյանը։

Փոխնախարարի կարծիքով՝ Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծը շահավետ կլինի ամբողջ ԵԱՏՄ-ի տարածքի համար։

«Նոր գծերի կառուցումից հետո հնարավորություն կունենանք էլեկտրաէներգիա արտահանել երկու ուղղություններով։ Մենք հիմա էլ շատ ավելորդ էլեկտրաէներգիա ունենք, գրեթե այնքան կարող ենք արտադրել, որքան օգտագործում ենք երկրում»,- եզրափակեց Վարդանյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում