Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի կենտրոնին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելն ավիահարված է հասցրել Բեյրութի կենտրոնում գտնվող Կոլայի շրջանին՝ 2006 թվականից ի վեր առաջին անգամ հարվածելով Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական հատվածին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հաղորդում է, որ ըստ «Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ» խմբավորման՝ հարձակման հետևանքով զոհվել են իր երեք առաջնորդները։ 

Հարվածը հասցվել է Կոլայի շրջանում գտնվող բնակելի շենքի վերին հարկին։ Նախքան այս հարձակումն Իսրայելը հարվածներ էր հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, բայց ոչ՝ քաղաքի կենտրոնին։ Լիբանանի հարավից տեղահանված բազմաթիվ սիրիացիներ, ըստ հրապարակման, օրեր շարունակ գիշերում են այս շրջանի մերձակայքում գտնվող կամուրջներից մեկի տակ։ 

Իր հերթին պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Տյուրոս քաղաքում իսրայելական հարձակման հետևանքով սպանվել է Լիբանանում խմբավորման ղեկավար Ֆաթեհ Շերիֆ Աբու էլ Ամինը։ Նրա հետ միասին զոհվել են նրա կինը, որդին և դուստրը։

Ըստ Լիբանանի իշխանությունների՝ սեպտեմբերի 29-ին իսրայելական ավիահարվածներից առնվազն 105 մարդ է զոհվել։ Իսկ ընդհանուր առմամբ, վերջին օրերին զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, 6000 մարդ վիրավորվել է։ Ըստ Լիբանանի կառավարության՝ տեղահանվել է շուրջ մեկ միլիոն մարդ՝ երկրի բնակչության մեկ հինգերորդը։ 

Սեպտեմբերի 29-ին Իսրայելը նաև հեռահար հարված է հասցրել Եմենի հութիների օբյեկտներին, որի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 29։ 

Մերձավոր Արևելք

Իսրայելը հեռահար հարված է հասցրել Եմենում հութիների օբյեկտներին

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է