Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում՝ «Արևիկ» հանգստյան գոտուց մինչև Շողակաթ համայնքն ընկած ճանապարհահատվածում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարը, որին ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը: Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նաև հեծանվավազքին՝  մասնակից աշակերտներին հեծանվով ուղեկցելով մեկնարկից մինչև եզրագիծ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, մրցաշարն անցկացվել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի միջև, եզրափակիչ փուլին մասնակցել են  1-ին փուլում 1-3-րդ տեղերը գրաված դպրոցների կամ վարժարանների հավաքական թիմերը:

Հաջորդիվ տեղի է ունեցել  պարգևատրման արարողություն: Եզրափակիչ փուլին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթով, մեդալներով և դրամական պարգևներով: 1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվել է 4 մլն ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,5 մլն  ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1,5 մլն ՀՀ դրամով: Պարգևատրվել են նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները. 1-ին տեղ՝ 700 հազար ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500 հազար ՀՀ դրամ և 3-րդ տեղ՝ 300 հազար ՀՀ դրամ: Հեծանվավազքի հաղթող թիմերի աշակերտները ևս պարգևատրվել են դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 2 մասնակից՝ 150 հազարական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 100 հազարական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 75 հազարական դրամ:

Հաղթողներին պարգևները հանձնել է Նիկոլ Փաշինյանը

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է մրցաշարի հաղթողներին և բոլոր մասնակիցներին՝ մասնակցության համար: «Մեր նպատակադրումը մեկն է` ուզում ենք բոլոր հնարավոր ձևերով առողջ ապրելակերպը քարոզենք: Մենք ուզում ենք, առողջ ապրելակերպը քարոզելուն զուգահեռ, նաև թիմային պայքարի տրամաբանությունը քարոզենք: Հիմա դպրոցականների շրջանում չունենք անհատական մրցամարտ ենթադրող մրցաշարեր «Վարչապետի գավաթի» ֆորմատով: Ե՛վ սեղանի թենիսը, և՛ խճուղային վազքը, և՛ հեծանվավազքը, բոլորը թիմային տրամաբանության մեջ են դրված»,- ասել է Կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ առանցքային նպատակն է զարգացնել թիմային ոգին, պայքարի թիմային մեթոդը,  համագործակցությունը ու փոխօգնությունը դպրոցականների, ինչպես նաև՝  հանրության շրջանում:

Վարչապետը մրցաշարերի անցկացման կարևորությունն ընդգծել է նաև բնակավայրերի զարգացման համատեքստում, քանի որ այն աշխուժություն է բերում բնակավայրի, համայնքի կյանքում. «Կարևոր է, որ մենք ամեն ինչ չկենտրոնացնենք Երևանում, խոշոր քաղաքներում կամ խոշոր բնակավայրերում: Եվ կարևոր է, որ մենք «Վարչապետի գավաթի» աշխարհագրությունը փորձում ենք հնարավորինս դեպի մարզեր տանել, որը նույնպես տարածքային համաչափ զարգացման տրամաբանության մեջ է»: Նշվել է նաև, որ այս տարի նախատեսվում է Ջերմուկում անցկացնել  նաև հեղինակային երգի դպրոցական փառատոն:

Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս շնորհավորել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել մրցաշարի կազմակերպիչներին և  ուսուցիչներին՝ կատարված աշխատանքի համար:  

Հայերեն Français

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը