Լիբանանի բանակը քաղաքացիներին կոչ է արել չներքաշվել ներքին կայունությանը վնասող գործողությունների մեջ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի բանակը քաղաքացիներին կոչ է արել պահպանել ազգային միասնությունը և չներքաշվել երկրի ներքին կայունությանը վնասող գործողությունների մեջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լիբանանի բանակը հայտարարություն է տարածել պաշտոնական կայքէջում:

Նշվում է, որ իսրայելական շարունակական հարձակումներից հետո, որոնք հանգեցրել են «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի ու ավելի քան հազար մարդու զոհվելուն, ի լրումն անցած օրերի հազարավոր վիրավորների, բանակի ղեկավարությունը քաղաքացիներին կոչ է անում պահպանել ազգային միասնությունը, չներքաշվել այնպիսի գործողությունների մեջ, որոնք կարող են վնասել երկրի ներքին կայունությանը:

Լիբանանյան բանակի հրամանատարությունը ներկա իրավիճակը վտանգավոր և նուրբ փուլ է համարել  երկրի պատմության մեջ, քանի որ Իսրայելն աշխատում է իր դիվերսիոն ծրագրերի իրականացման և լիբանանցիների միջև երկպառակություն տարածելու ուղղությամբ: 

 Բանակը վստահեցրել է, որ շարունակում է ձեռնարկել անվտանգության անհրաժեշտ միջոցներ և իրականացնել քաղաքացիական խաղաղության պահպանման իր ազգային պարտքը՝ կոչ անելով բնակչությանն արձագանքել այդ միջոցառումներին:

Հայերեն Русский

Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. ՀՀ նախագահ

Համայնքային խոշորացումից հետո Կապանի հարևան բնակավայրերում կյանքը զգալիորեն աշխուժացել է, իրականացվում են կարևոր ծրագրեր․ Գոռ Թադևոսյան

Հայաստանն ու Չեխիան քննարկում են Երևանի մետրոյի և ատոմակայանի օգտագործված վառելիքի հետ կապված ծրագրեր․ Խաչատուրյան

Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր, մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը

Երեկոն թանգարանում․ երաժշտության և պատմության յուրահատուկ հանդիպում Գյումրիում

ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ՕԿՀ առաջին մակարդակի ինքնագնահատում

ՊՆ և ԶԼՄ ներկայացուցիչները քննարկել են հանրային հաղորդակցությանը և համագործակցությանն առնչվող հարցեր

Wildberries-ը Հայաստանում անցկացնում է անվճար հանդիպումների շարք ձեռնարկատերերի համար

Եվրոպական ինդեքսներ - 04/09/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 04/09/26