Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ է պահանջել Լիբանանում իսրայելական գործողությունների առնչությամբ

1 րոպեի ընթերցում

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ է պահանջել Լիբանանում իսրայելական գործողությունների առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը խնդրել է Անվտանգության խորհրդին արտակարգ նիստ հրավիրել՝ քննարկելու Իսրայելի մարտական ​​գործողությունները Լիբանանում և ողջ տարածաշրջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է  IRNA-ն՝ հավելելով, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում Ամիր Սայիդ Իրավանին 15 անդամներից բաղկացած խորհրդին խնդրել է շտապ նիստ գումարել Իսրայելի հարձակման և «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի սպանության վերաբերյալ:

Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը խստագույնս դատապարտում է իսրայելական գործողությունները և, նկատի ունենալով դրանց սարսափելի հետևանքները տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար, Իրանը խնդրում է Անվտանգության խորհրդին՝ վճռականորեն և խստորեն դատապարտել Իսրայելին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում