Սեպտեմբերի 29-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

29 սեպտեմբեր,  2024            

Պետական կառույցներ

սեպտեմբերի 29-ին, ժամը 08։15-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց (ք.Երևան, Իսրայելյան 21) Մայր Տաճարի վերաօծման արարողությունը լուսաբանելու համար հավատարմագրված լրագրողներին տեղափոխող փոխադրամիջոցը Սուրբ Էջմիածին կմեկնի: (Մայր տաճարի վերաօծման արարողության սկիզբը՝ ժամը 10:30-ին)։ Հավատարմագրերն ինձ մոտ են և այն ԶԼՄ ներկայացուցիչներն ովքեր կգան մեր փոխադրամիջոցներով, Սուրբ Սարգսի մոտից՝ տեղում կփոխանցեմ, իսկ այն ԶԼՄ ներկայացուցիչներն ովքեր իրենց սեփական փոխադրամիջոցով կհասնեն Էջմիածին, ապա հավատարմագրերը կփոխանցեմ Մայր Աթոռում։ Մեկ դիտարկում՝ ցանկալի է,որ բոլորն էլ գան Էջմիածին մեր կողմից հատկացված փոխադրամիջոցներով, քանի որ երթևեկության խնդիրը բավականին բարդ է լինելու Մայր Աթոռի տարածքում, իսկ մեր փոխադրամիջոցներն ունեն համապատասխան անցաթղթեր այդ հատվածում կայանելու համար։ Լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում կգործի մամուլի կենտրոն: Նելլի, Վառիկ, Գևորգ, Հայկ Մանուկյան, Մխիթար, Հովհաննես: Հարցերի համար զանգահարել՝ 010517172, 091427747 հեռախոսահամարներով (Հռիփսիմե Առաքելյան)։ 

 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 19:00-ին Փոքր թատրոնում (Աբովյան 11) «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ն (CSN Lab) հրավիրում է ներկա գտնվելու «Մարմնի հիշողությունը. հետազոտելով մարմնի ներկայացվածությունը ժամանակակից հայկական մշակույթում և արվեստում» գրքի շնորհադնեսին։ «Մարմնի հիշողությունը» CSN Lab-ի մշակութային հիշողությանը նվիրված հետազոտությունների շարքի նոր աշխատությունն է։ Գիրքն ուսումնասիրում է հայկական ժամանակակից արվեստում և մշակույթում մարմնի արտացոլումը, ներկայությունն ու բացակայությունը, դիտարկում այն որպես անցյալի իրադարձությունների, սոցիալական և քաղաքական իրողությունների բազմաշերտ արձանագրություն և մշակութային հիշողության շտեմարան։ Խնդրում ենք հաշվի առնել, որ շնորհանդեսի և գրքի բովանդակությունը նախատեսված է չափահաս անձանց (18+) համար։

 

 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում