Իրան

Իրան են տեղափոխել Իրան-իրաքյան պատերազմի զոհերի 98 մարմինների մնացորդներ

1 րոպեի ընթերցում

Իրան են տեղափոխել Իրան-իրաքյան պատերազմի զոհերի 98 մարմինների մնացորդներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի «Շալամչեհ» միջազգային սահմանային անցակետով երկիր են տեղափոխել Իրան-իրաքյան պատերազմի (1980-88 թթ.) 98 իրանցի նահատակների մարմինների մնացորդներ:

«Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Մանրամասները հայտնել է իրանցի նահատակների մարմինների հայտնաբերման համար պատասխանատու որոնողական կոմիտեի ղեկավար գեներալ Մոհամմադ Բաքերզադեն:

Մարմինների մնացորդները կուղարկվեն Իրանի Ահվազ քաղաք, այնուհետև կտեղափոխվեն Թեհրան:

Նշվում է, որ շուրջ 8 տարի տևած պատերազմը խլել է 230 000 իրանցի զինվորի կյանք, իսկ մոտ 600 000-ը զինհաշմանդամ են: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում