Դեկտեմբերին Հայաստանը կազմակերպելու է Ցեղասպանության հանցանքի դեմ Գլոբալ ֆորում․ Վահան Կոստանյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Նյու Յորքում, ելույթով հանդես է եկել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածի ընթացքում կայացած ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի բարեկամների խմբի հանդիպմանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից,  անդրադառնալով տարածաշրջանային մարտահրավերներին՝ Վահան Կոստանյանը նշել է, որ չնայած Հայաստանի կառավարության կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգին` ատելության խոսքն ու ապատեղեկատվության արշավները լրջորեն խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու Հայաստանի ջանքերը:

ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ ատելության խոսքի տարածումը, ռասայական ու էթնիկ հողի վրա այլատյացության հանցանքներն ու դրանց փառաբանումը պարարտ հող են ստեղծում խտրականության ու մարդու իրավունքների խախտումների համար։ Նման գործողություններին զուգահեռաբար տեղի է ունենում հայկական մշակութային ժառանգության ոչնչացում, որի օրինակներին միջազգային հանրությունն ականատես է եղել տարածաշրջանում և դրանից դուրս։

Ընդգծելով Հայաստանի հանձնառությունը կանխարգելման օրակարգի առաջմղման գործում՝ Վահան Կոստանյանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 12-13-ը Հայաստանը կազմակերպելու է Ցեղասպանության հանցանքի դեմ 5-րդ Գլոբալ ֆորումը, որը կենտրոնանալու է ցեղասպանության հանցագործության և ոճրագործության այլ հանցանքների վաղ զգուշացման ու արձագանքի մեխանիզմների արդյունավետության բարձրացման ուղիների վրա։

ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև սեպտեմբերի 9-11-ը տեցի ունեցած «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումին, որի շրջանակներում քննարկվել է միջկրոնական երկխոսության դերը հանդուրժողականության, փոխըմբռնման ու մարդու իրավունքների առաջմղման գործում, ինչպես նաև մշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը խաղաղության մշակույթի գործում։

Հայերեն Türkçe

Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

Լիբանանի նախագահն Էրդողանի որդու հետ քննարկել է  երկկողմ գործընկերության ընդլայնման ուղիները

Կառավարությունն առաջարկում է քրեականացնել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելը

Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին

Սրբուհի Գալյանի ճեպազրույցը

Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ռազմական արբանյակային Starshield ցանցում «համակարգված» սահմանափակումների մասին

Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումները պետք է հիմնված լինեն մարդու իրավունքների պաշտպանության և համայնքահեն աջակցության վրա

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Մատվիենկոն վստահ է, որ Հայաստանի իշխանությունների կայացրած ցանկացած որոշում ազդեցություն չի ունենա ԵԱՏՄ-ի կայունության վրա