Սեպտեմբերի 28-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28

ԱՆՈՆՍ

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ից Եղվարդի օդանավակայանում ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ կիրականացվի օդային փառատոն՝ Air Fest V-ն: Ժամը 12:00-ից երկնքում կհայտնվեն տարատեսակ թռչող սարքեր՝ ինքնաթիռներ, պարապլաններ, ուղղաթիռներ, օդապարիկներ և դրոններ՝ համալրված օդային շոու ծրագրերով:

Փառատոնի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու ժամանցային ծրագրերի ու խաղարկությունների, թռիչքների՝ ուղղաթիռով, ինքնաթիռով և պարապլանով: Միջոցառման երաժշտական մասը նույնպես խոստումնալից է. համերգային ծրագրում ելույթ կունենա Ափօ Սահակյանը և «Կաթիլ» բենդը: Air Fest-ի շրջանակում կանցկացվի նաև պանելային քննարկում՝ «Հայաստանի ընդհանուր ավիացիայի ապագան. հնարավորություններն ու տեխնոլոգիաները, ազդեցությունը տնտեսության և զբոսաշրջության վրա» թեմայով:

Air Fest V-ն նվիրված է Հայաստանում փոքր ավիացիայի զարգացմանը, նրա ներուժին: Մանվել, Սաթեն: Tourism Committee|Ministry of Economy Legal Advisor Anahit Baghdasaryan, +374 99 411111: Փառատոնի հանրային կապերի համակարգող Սոսե Զաքարյան, հեռ. +374 94 422282:

Ժամը 12:00-ին ՀՀ ԲՏԱ նախարարության շենքի հարակից տարածքից (Վազգեն Սարգսյան 3/3) կմեկնեն Դիլիջան, որտեղ ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն»-ում տեղի կունենա «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի պաշտոնական փակման արարողությունը: ՀՀ ԲՏԱ նախարարություն:

Ժամը 15:00-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց (ք.Երևան, Իսրայելյան 21) Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը լուսաբանելու համար հավատարմագրված լրագրողներին տեղափոխող փոխադրամիջոցը Սուրբ Էջմիածին կմեկնի: (Մյուռոնի օծման արարողության սկիզբը՝ ժամը 17։00-ին)։ 

Լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում կգործի մամուլի կենտրոն:

Հարցերի համար զանգահարել՝ 010517172, 091427747 հեռախոսահամարներով (Հռիփսիմե Առաքելյան)։ 

ուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:00-ին «Իբիս Երևան Սենթր» հյուրանոցի «Արարատ» սրահում /Հյուսիսային պողոտա 5/1 շենք/ ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն. Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվելու է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների հոգեբանների վերպատրաստումների երկրորդ փուլը։ Ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան ՀԿ-ի գործընկերությամբ և ՀՀ ԿԳՄՍ, ՀՀ առողջապահության, ՀՀ ԱՍՀ նախարարությունների հետ համագործակցությամբ։ Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի թիմ, Իրինա Բարթիկյան 098357236: 

Մշակույթ

Ժամը 14:00-ին Հայաստանի բնության պետական թանգարանում կկայանա նկարիչ-գնդապետ Արմեն Սողոմոնյանի անհատական ցուցահանդեսի բացումը՝ «Բնության գույների կախարդանքը» խորագրով: Ցուցադրվելու են Ա.Սողոմոնյանի վերջին աշխատանքները, որոնք արտացոլում են նրա սերը հայրենի բնության հանդեպ։ Արեգ Մարտիրոսյան, հեռ. 098 002971:

Ժամը 18:00-ին Շիրակի մարզի Անի համայնքի Իսահակյան բնակավայրում՝ Ավետիք Իսահակյանի արձանի մոտ, տեղի կունենա մուլտֆիլմի շնորհանդես, իսկ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14:00-ին, մուլտֆիլմը կցուցադրվի Երևանում՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում: ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ: Ավ. Իսահակյանի տուն-թանգարան, հեռ․/Tel +374 (010) 58 73 80, .+374 (010) 56 24 24

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում