Ամերիկյան ինդեքսներն աճել են- 26/09/24
1 րոպեի ընթերցում
![Ամերիկյան ինդեքսներն աճել են- 26/09/24](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/09/27/zEDIEN4XxSu5qQbDeEow1iyDVfLouGe4DERflhm2.webp)
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ֆոնդային բորսաների սեպտեմբերի 26-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.62%-ով և կազմել 42175.11 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.40%-ով և կազմել 5745.37 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.60%-ով և կազմել 18190.29 կետ:
Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:
S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:
NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա: