Քաղաքականություն

Գուտերեշը Փաշինյանի հետ հանդիպմանը ողջունել է ի նպաստ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու և խաղաղության հաստատման Հայաստանի քայլերը

1 րոպեի ընթերցում

Գուտերեշը Փաշինյանի հետ հանդիպմանը ողջունել է ի նպաստ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու և խաղաղության հաստատման Հայաստանի քայլերը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները: 

Այս համատեքստում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ներկայիս ընթացքին, ինչպես նաև սահմանազատման գործընթացին ու ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: 

Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՄԱԿ-ի և Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի աջակցությունը խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին և տարածաշրջանում կայունության ապահովման գործում: 

Նշվում է, որ Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի քայլերը` ի նպաստ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու և խաղաղության հաստատման: Գլխավոր քարտուղարը նշել է, որ պատրաստ է իր մանդատի շրջանակում նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում