Ուկրաինան դուրս է եկել հիդրոօդերևութաբանության մասին ԱՊՀ համաձայնագրից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինան դուրս է եկել Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ)՝ հիդրոօդերևութաբանության ոլորտում համաձայնագրից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ուկրաինայի գերագույն ռադայում կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկի հայտարարությանը։

Վերջինս նաև հայտարարել է համաձայնագրի երկու արձանագրություններից դուրս գալու մասին։

Փաստաթուղթը ստորագրվել է 1992 թվականի փետրվարին Մոսկվայում։ 

 

Հայերեն Русский