Սեպտեմբերի 27-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

27 սեպտեմբեր,  2024            

ՀՀ ԱԺ

Ժամը 11:30-ին Ազգային ժողովի 414 սրահում կկայանա Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Ժամը 12:00-ին  «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա «Արենի փառատոն հիմնադրամ»-ի տնօրեն Նունե Մանուկյանի, Տուրիզմի hայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի, Արենի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Նորայր Գրիգորյանի ասուլիսը։ Թեմա. արդեն 16-րդ անգամ հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթ օրը Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում կազմակերպվում է ավանդական դարձած «Արենի գինու փառատոն»-ը։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:00-ին «ԴաբլԹրի Բայ Հիլթոն» հյուրանոցում (Գր.Լուսավորչի 4/2) տեղի կունենա Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 22-րդ ակնաբուժական միջազգային համաժողովի բացումը: Ամենամյա ակնաբուժական ամենամեծ հավաքին մասնակելու եւ ելույթներիով հանդես գալու համար Հայաստան են ժամանել ավելի քան երկու տասնյակ ակնաբույժներ՝ աշխարհի առաջատար ակնաբուժական կենտրոններից եւ հիվանդանոցներից: 

Մամուլի ակումբներ

Ժամը 11:00-ին  Մեդիա կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք. գիտուժի ու գիտական համայնքի արձագանքը» թեմայով։ Բանախոսներ՝ Robomart-ի համահիմնադիր, գլխավոր տեխնոլոգիական տնօրեն, Գիտուժի անդամ Տիգրան Շահվերդյան, EarlyOne-ի հիմնադիր, Limetech-ի հիմնադիր, ԱՏՁՄ և Գիտուժի անդամ Գևորգ Սաֆարյան, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյան: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից այլ օրենքների նախագծերի փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծ։

Ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Հայաստանը ԵԱՏՄ-ում և Եվրասիական մեծ տարածքը» թեմայով, որի ընթացքում կներկայացվի համանուն գիրքը։ Գիրքը լույս է տեսել Երևանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի և 2024-ի Եվրասիական տնտեսական ֆորումի նախօրեին, որը նվիրված է նաև ԵԱՏՄ 10-ամյակին։ Բանախոսներ՝ ԵՊՀ ռուսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոցենտ Արամ Սաֆարյան, կենտրոնի փորձագետ, դոցենտ Գրիգոր Բալասանյան:

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ի՞նչ բացահայտեց ֆլեշմոբը. որքանո՞վ են մատչելի թեքահարթակները Երևանում» թեմայով։ Բանախոսներ՝ ֆլեշմոբը նախաձեռնած Ինքնակրթման հարթակի խորհրդի անդամ Տաթևիկ Սահակյան-Շամիրզայան, «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյան, «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ Անուշ Ասլանյան: Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Երևանի քաղաքապետարան։

Ժամը 13:00-ին «Հենարան» մամուլի ակումբում /Թումանյան 32/ կհյուընկալվի ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը։ Թեմա՝ կորսված Արցախ. հայ-թուրքական հարաբերություններն ու Հայաստանի անվտանգության ռիսկերը. աշխարհաքաղաքական զարգացումների ազդեցությունը տարածաշրջանում։

Մշակույթ

Ժամը 18:00-ին Աբովյան 7 հասցեում «Վերնատուն» հրատարակչությունը և «Զանգակ» գրատունը հրավիրում են նիդերլանդցի դասական Հարի Մյուլիշի գլուխգործոցի՝ «Երկնքի հայտնագործումը» վեպի հայերեն հրատարակության շնորհանդեսին: Գիրքը հրատարակվել է Գրականության հոլանդական հիմնադրամի և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ: Կոթողային այս երկը քննադատները դասում են քսաներորդ դարի լավագույն վեպերի շարքին: Այն անտեսանելի հաղորդակցություն է Երկնքի արքայության և Երկրի բնակիչների միջև: Շնորհանդեսին ներկա կլինի Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Յապ Ֆրեդերիքսը: Միջոցառման բանախոսներն են գրքի թարգմանիչ Աննա Մարիա Մատտաարը և խմբագիր Արմեն Սարգսյանը, շնորհանդեսը կվարի գրականագետ Աստղիկ Օհանյանը:

ԲՈՒՀ-եր

ժամը 9:15-ին ԵՊԲՀ-ում կանցկացվի Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 24-րդ տարեկան կոնգրեսը, որը նվիրված է ասոցիացիայի հիմնադրման 25-ամյակին: Համագումարը ներկայացուչական է, հանրապետության և արտերկրի բժիշկների լայն ընդգրկմամբ: Հագեցած միջոցառման երկրորդ օրը` սեպտեմբերի 28-ին, կանցկացվի Եվրոպական ուրոլոգիական դպրոցի դասընթացը, որը կհամախմբի անվանի բժիշկ-գիտնականների, մասնագետների, աշխարհի տարբեր անկյուններից: Վայրը՝ Կարմիր դահլիճ, վարչական մասնաշենք 1-ին հարկ: (Հարցերի դեպքում զանգահարեք 010 301 000 ներքին 211) 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում