Քաղաքականություն

Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ կապերի ընդլայնումը. ՀՀ վարչապետը՝ Հունաստանի գործընկերոջը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ կապերի ընդլայնումը. ՀՀ վարչապետը՝ Հունաստանի գործընկերոջը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Հունաստանի վարչապետը շնորհավորել է վարչապետին Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առիթով և ընդգծել երկու երկրների միջև բազմակողմ համագործակցության զարգացման կարևորությունը: 

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորական խոսքերի համար և նշել, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է Հունաստանի հետ կապերի ընդլայնումն ու բազմոլորտ հարաբերությունների խորացումը: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: 

Անդրադարձ է կատարվել խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ունի հստակ քաղաքական կամք՝ Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր, և այժմ ընձեռված է պատմական հնարավորություն՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: 

Հայաստանի վարչապետը գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի և ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում