Քաղաքականություն

Հայաստանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին առնչվող զարգացումները

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին առնչվող զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու-Յորքում հանդիպում է ունեցել Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել օրակարգային բոլոր հիմնական հարցերի շուրջ: 

«Մենք բարձր ենք գնահատում Նիդեռլանդների կողմից Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, ԵՄ հետ համագործակցության խորացմանը ցուցաբերվող աջակցությունը, ինչն իր արտացոլումը գտավ նաև ձեր կառավարության ծրագրում։ Մեր համագործակցության խորացումը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և մենք շարունակում ենք աշխատանքները կոնկրետ մեխանիզմների կիրառման միջոցով այն խորացնելու ուղղությամբ»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը: 

Արարատ Միրզոյանը և Կասպար Վելդկամպը քննարկել են նաև Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին առնչվող վերջին զարգացումները։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում