Սեպտեմբերի 25-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

25 սեպտեմբեր,  2024            

ՀՀ ԱԺ

Ժամը 11:00-ին Ազգային ժողովի 314 դահլիճում կգումարվի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:

Պետական կառույցներ

Ժամը 09:30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կոնֆերանս դահլիճում (մուտքը՝ Ծիծեռնակաբերդի կողմից, 7-րդ հարկ) ժամը 10:00-ին կմեկնարկի «Դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը իրավական համակարգում, արդի խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով եռօրյա միջազգային գիտագործնական գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 20-ամյակին: Միջոցառմանը կմասնակցեն բարձրաստիճան պաշտոնյաներ ՀՀ պետական գերատեսչություններից, ինչպես նաև իրավապահ մարմինների, բժշկական կազմակերպությունների, գիտական և կրթական կառույցների ղեկավարներ, հեղինակավոր բժիշկներ, իրավաբաններ, գիտնականներ ՀՀ-ից և աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներից: Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ nbe.am կայքում: Լրագրողներին խնդրում ենք ներկայանալ 09:30-ին: 

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա «Հայաստանի ընդհանուր ավիացիայի հիմնադրամ»-ի տնօրեն, «Air Fest» փառատոնի կազմակերպիչ, օդաչու Արմեն Սարգսյանի, «Air Fest» փառատոնի համակարգող Ելենա Նալբանդյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մամուլի խոսնակ Անահիտ Բաղդասարյանի ասուլիսը։ Թեմա. սեպտեմբերի 28-ին տեղի է ունենալու «Air Fest» փառատոնը։

Ժամը 18:00-ին Հայաստանի պատմության թանգարանում Անդրանիկ Օզանյանի ծննդյան 160-ամյակին ընդառաջ կկայանա «Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում տեղի կունենա Անդրանիկի կնոջ ժառանգներ՝ Կրիկոր և Սեթա Դիգրանյանների կողմից Զորավար Անդրանիկին պատկանող տասնյակ նոր մասունքային ցուցանմուշների նվիրաբերման արարողությունը։ Ցուցադրությունում կներկայացվեն Զորավարի մարտական թուրը, մազափունջը, ընտանեկան լուսանկարներ, փաստաթղթեր, անձնական իրեր և այլն։ 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 17:00-ին «Թեքեյան» կենտրոնի դահլիճում (Խանջյան 50) կներկայացվի «Օրեր» համաեվրոպական ամսագրի հիմնադրման 25-ամյակին նվիրված ձեռնարկը։ Ամսագրի հոբելյանական ձեռնարկին ներկա կլինեն Հայաստանում ԵՄ երկրների դեսպաններ, տարբեր ոլորտների անվանի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, հայտնի դեմքեր, որոնց հետ հարցազրույցներն այս տարիներին տեղ են գտել ամսագրի էջերում։ «Օրեր» եվրոպական անկախ ամսագիրը հրատարակվում է 1999 թվականից Չեխիայի մայրաքաղաքաք Պրահայում։ Հրատարակիչը Կովկաս-Արեւելյան Եվրոպա լրատվական կետրոնն է, որի հիմնադիրներն են ամսագրի գլխավոր խմբագիր «Վահան Թեքեյան» մրցանակի դափնեկիր Հակոբ Ասատրյանը և orer.eu կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը։ 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 09:00-ին ԵՊԲՀ կապույտ դահլիճում (մուտքը՝ Հերացի փողոցի կողմից) կմեկնարկի «Ձգտելով կատարելության» խորագիրը կրող միջազգային բժշկական համագումարը: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը երկրորդ անգամ՝ սեպտեմբերի 25-26-ը, իր տանիքի ներքո կհամախմբի Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության հետ համատեղ անցկացվող և «Ձգտելով կատարելության» խորագիրը կրող միջազգային բժշկական համագումարի մասնակիցներին։ 

 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում