Աշխարհ

Խարկովի բազմաբնակարան շենքի ռմբակոծության հետևանքով կա 3 զոհ, 15 վիրավոր

1 րոպեի ընթերցում

Խարկովի բազմաբնակարան շենքի ռմբակոծության հետևանքով կա 3 զոհ, 15 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ Խարկովում ռուսական հարվածների հետևանքով 3 մարդ է զոհվել, 15 մարդ՝ վիրավորվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում գրել է Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Նշվում է, որ ուղղակի հարված է հասցվել բարձրահարկ բնակելի շենքին՝ ուղղորդվող ավիառումբերով։ Փլատակներում դեռ կարող են մարդիկ մնացած լինել։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովն իր հերթին հայտնել է, որ Ռուսաստանը կեսօրից հետո հարվածել է քաղաքի առնվազն 4 թաղամասի։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում