Սեպտեմբերի 24-ի անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

24 սեպտեմբեր,  2024            

ՀՀ ԱԺ

Ժամը 11:00-ին Ազգային ժողովի 314 դահլիճում տեղի կունենա Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:

Ժամը 12:00-ին Ազգային ժողովի 414 դահլիճում նիստ կգումարի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը:

Ժամը 14:00-ին Ազգային ժողովի 114 սրահում կգումարվի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

ՀՀ նախարարություններ

Ժամը 12:00-ին ՀՀ ԲՏԱ նախարարության շենքի հարակից տարածքից (Վազգեն Սարգսյան 3/3) կմեկնեն Դիլիջան, որտեղ ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն»-ում տեղի կունենա «Ներուժ 2024» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի 6-օրյա միջոցառման պաշտոնական բացումը: «Ներուժ 5.0»-ը կիրականացվի սեպտեմբերի 24-29-ը Դիլիջանում:  Այս տարի ծրագրին մասնակցելու համար ստացվել է 64 հայտ, ընտրվել են 27-ը աշխարհի 15 երկրներից: Աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան են հրավիրվում թիմեր՝ մասնակցելու Դիլիջանում կայանալիք 6-օրյա միջոցառմանը, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների և բացառիկ անհատական մենթորության հնարավորություններ: Հաղթելու դեպքում՝ «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ» անվանակարգերով, կտրամադրվեն դրամաշնորհներ: 

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին Սահմանադրական դատարանը կքննի Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը։ 

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ «Ամունդի-Ակբա» ընկերության գործադիր տնօրեն Ժան Մազեջյանի, «Ամունդի-Ակբա» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանի, մարքեթինգային հաղորդակցությունների պատասխանատու Զարինե Եղիազարյանի ասուլիսը։ Թեմա. «Ամունդի-Ակբա» ընկերության 10 տարվա ձեռքբերումներն ու նոր նախաձեռնությունները։

Ժամը 11:00-ին Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշակոթողի հիմքի օծման՝ հիմնարկեքի արարողությունը: Հուշակոթողը կամփոփի Արցախյան բոլոր նահատակների, Արցախում բոլոր հուղարկավորվածների և սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը: Արցախի տեղեկատվական շտաբ:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:00-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա Հայաստանի ստեղծագործական միությունների և այլ հասարակական կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքերի նկատմամբ այդ կազմակերպությունների սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու և գույքերը պետականացնելու խնդրի վերաբերյալ մամուլի ասուլիս։ «Հայաստանի գրողների միություն» ՀԿ, «Հայաստանի կոմպոզիտորների միություն» ՀԿ, «Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ, «Հայաստանի ճարտարապետների միություն» ՀԿ, «Հայաստանի թատերական գործիչների միություն» ՀԿ, «Հայաստանի կինոգործիչների միություն» ՀԿ, «Հայաստանի կույրերի միավորում, հաշմանդամների» ՀԿ, «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ: 

 

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս