ԻՀՊԿ-ն արգելել է հաղորդակցության սարքերի օգտագործումը Լիբանանում տեղի ունեցած հարձակումների պատճառով. Reuters

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կարգադրել է իր բոլոր անդամներին դադարեցնել հաղորդակցության բոլոր սարքերի օգտագործումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Իրանի անվտանգության ուժերում իր բարձրաստիճան աղբյուրներին։

Այս քայլը պայմանավորված է օրեր առաջ Լիբանանում «Հեզբոլլահ»-ի անդամներին պատկանող հազարավոր փեյջերների և ռացիաների պայթյուններով, ինչն առնվազն 39 զոհի և ավելի քան 3000 վիրավորի պատճառ է դարձել։

Աղբյուրներից մեկն ասել է, որ ԻՀՊԿ-ն լայնածավալ գործողություն է իրականացնում, որի շրջանակներում ստուգվում են բոլոր սարքերը։ Դրանց մեծ մասը հայրենական արտադրության են կամ ներկրված են Չինաստանից և Ռուսաստանից։ 

Ըստ գործակալության աղբյուրի՝ Իրանն իսրայելցի գործակալների, կամ Իսրայելի կողմից հավաքագրված իրանցիների հետ կապված մտահոգություններ ունի. սկսվել է անձնակազմի հանգամանալից ուսումնասիրություն, որը թիրախավորում է ԻՀՊԿ-ի միջին և բարձր օղակների անդամներին։ 

«Սա ներառում է նրանց բանկային հաշիվների ստուգումն ինչպես Իրանում, այնպես էլ արտերկրում, ինչպես նաև նրանց և նրանց ընտանիքների ուղևորությունների պատմությունը», - ասել է պաշտոնյաներից մեկը։

Սեպտեմբերի 17-ին Լիբանանում պայթել էին «Հեզբոլլահ»-ի անդամների կամ նրանց հետ կապված անձանց հազարավոր փեյջերներ, իսկ սեպտեմբերի 18-ին՝ հարյուրավոր ռացիաներ, ինչպես նաև արևային կայաններ։ Լիբանանը և «Հեզբոլլահ»-ն այդ հարձակումները վերագրում են Իսրայելին, որը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է այս մեղադրանքները։ 

Հայերեն Русский

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը